ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների վերաբերյալ ինչ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը

16.05.2018 15:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների վերաբերյալ ինչ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը

Օրերս Երուսաղեմում բացվել է ԱՄՆ դեսպանատունը, որի բացման պատիվն ընձեռված էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը` Իվանկա Թրամփին: Այս ամենին զուգահեռ գազայի հատվածում կտրուկ սրվեց իրավիճակը` տեղի ունեցան ռմբակոծությունների, որի հետեւանքով գրանցվեցին տասնյակ զոհեր ու վիրավորներ:

Մի բան է, երբ դու ընդդիմություն ես և դուխով պահանջում ես Հայաստանը դուրս բերել ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից. քաղաքագետ

ԱՊՀ երկրների ինստիտուտների Հայաստանի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ խոսքով` այն ինչ տեղի է ունենում այս օրերին Գազայի հատվածում, արդյունքն է այն բանի, որ ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվեց Երուսաղեմ: Նրա կարծիքով` այս տեսանկյունից պաղեստինյան հերթական ապստամբությունն ունի իր պատճառը, քանի որ Երուսաղեմը դիտվում է մի քաղաք, որի կարգավիճակը պաղեստինցիների համար ունի  բավականին լուրջ հարցեր. «Իսրայելը Երուսաղեմը դիտարկում է որպես մայրաքաղաք եւ համապատասխանորեն նրանք այս քաղաքը դիտարկում են այն վայրը, որտեղ պետք է գոյություն ունենան դիվանագիտական ներկայացուցչություններ, այսինքն, այն ինչ տեղի է ունենում մյուս երկրներում: Ելնելով այս ամենից, զայրույթը, որը տեսնում ենք պաղեստինցիների կողմից եւ մոտեցումը, որը ցուցաբերել է նրանց նկատմամբ Իսրայելի ուժային կառույցները, որոնք ավարտվեցին նրանով, որ կային տասնյակ զոհեր եւ հարյուրավոր վիրավորներ»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Դիտարկմանը, թե Հայաստանը պետք է դատապարտի այս գործողությունները, թե` ոչ, Ալեքսանդր Մարկարովը փաստեց, որ անհրաժեշտ է շարունակել բանակցային գործընթացը, որը բերելու է այն մոտեցմանն ու կարգավորմանը, որն ընդունելի է լինելու պաղեստինցիների ներկայացուցիչների եւ Իսրայելի համար. «Այլընտրանքային ռազմական գործողությունների ներգրավվածությամբ մենք տեսել ենք վերջին 20 տարվա ընթացքում այն էլ մի քանի անգամ, բոլորն էլ ունեին մեկ ավարտ: Տվյալ դեպքում եւս մեկ անգամ մենք տեսնում ենք այն գործողությունները, որոնք Իսրայելի կողմից ստանում են համապատասխան հակադարձը, որոնք պայմանավորված են Իսրայելի պաշտոնական դիրքորոշմամբ Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ: Այսօր մենք գործ ունենք այն Երուսաղեմի հետո, որը  ի հայտ եկավ, որպես տարանցը 73 թվականի իրադարձություններից հետո», - շեշտեց Ալ. Մարկարովը: Նա հավելեց, որ այս հարցում Հայաստանը դիրքորոշումն այնպես պետք է լինի, որ կոնֆլիկտը, որն առկա է, պետք է իր լուծումը ստանա բանակցային գործընթացի շրջանակներում, որը լինելու է ընդունելի կոնֆլիկտի  կողմերի համար:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА