ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ թե միմյանց պատժելով պետք է հասնենք որեւէ բանի, այլ` փոխադարձ հարգանքով»

16.05.2018 15:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ոչ թե միմյանց պատժելով պետք է հասնենք որեւէ բանի, այլ` փոխադարձ հարգանքով»

Վաղը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Տ. Չուխաջյանի «ԱՐՇԱԿ Բ» օպերան, որը նվիրվում է 

Երկրից դուրս գալու համար, անկախ տարիքից, քաղաքացին պետք է ունենա վավերական անձնագիր. Մնացական Բիչախչյան

օպերայի ստեղծման 150-ամյակին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանի հրավերով հոբելյանական ներկայացման հատուկ հյուրն է ՀՀ ժողովրդական արտիստ ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ, որը 26 տարի հանդես չի եկել այս կերպարում:

«Արշակ 2-րդ»-ի թողած հաղորդագրության մասին խոսելով ու զուգահեռներ անցկացնելով հայաստանյան վերջին իրադարձություններից` Բ. Թումանյանն ընդգծեց. «Միասնությունն է կարեւոր եւ անկախ Հայաստանը` ամեն ինչ սիմվոլիկ է: Բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել, ուստի ոչ թե մեկս մյուսիս պատժելով պետք է հասնենք որեւէ բանի, այլ` փոխադարձ հարգանքով: Այսինքն` եթե գնահատեցինք, կկարողանանք նաեւ հարգանք ձեռք բերել մեկս մյուսիս նկատմամբ: Խոսքը հասարակության մասին է, իսկ թե նրանք ովքեր որ կողմ են տանում ժողովրդին` դա ուրիշ խնդիր է: Այսօր սա է հերոս, մյուս օրը` նա, այսօր պարսկամոլներն էն ավելի ճիշտ, մյուս օրը` բյուզանդամոլները: Նույնն էլ այսօր է` մի մասը Ռուսաստանի մոտ է ավելի ճիշտ քաղաքականություն վարում, մի մասն ուզում է Եվրոպա, Ասիա, Նահանգներ... Նույն խնդիրը միշտ էլ եղել է»,- շեշտեց օպերային երգիչն ու հավելեց. «Լավ կլիներ, որ միայն սեր չքարոզեին, որովհետեւ հանուն սիրո մահանում են` զգացմունք է, բայց դա գաղափարախոսություն չէ»:

Ինչո՞ւ է պետք օրական գոնե մեկ ձու ուտել

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА