ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանում միաժամանակ 4 բողոքի ակցիա է ընթանում. միակողմանի փակ են Բաղրամյան ու Արշակունյաց պողոտաները

16.05.2018 15:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երևանում միաժամանակ 4 բողոքի ակցիա է ընթանում. միակողմանի փակ են Բաղրամյան ու Արշակունյաց պողոտաները

Այս պահին Երևանում միանգամից 4 բողոքի ակցիա է ընթանում: Բաղրամյան պողոտան միակողմանի փակ է տաքսիների վարորդների կողմից, ովքեր բարձրաձայնում են լիցենզավորման ու տուգանքների հետ կապված մի շարք հարցեր և ակցիա անցկացնելով՝  ցանկանում են գրավել Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը:

Ուսանողները անտեսելով Նիկոլ Փաշինյանի հորդորը շարունակում են բողոքի ակցիաները

Նույն տեղում են հավաքվել նաև առավոտից Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող զինկոմսարիատների աշխատակիցները: Բանն այն է, որ զինկոմիսարիատներում օպտիմալացման հետևանքով դրանց մի շարք աշխատակիցները մնալու են առանց աշխատանքի: 

ՊՊԾ գնդի գրավման` «Սասնա ծռերի» գործով դատական նիստին զուգահեռ ակտիվիստները միակողմանի փակել են նաև Արշակունյաց պողոտան:

Իսկ Երևանի քաղաքապետարանի շենքում շարունակվում է Մյասնիկյանի արձանին հարակից այգում ծառահատման դեմ ու Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА