o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախում հանրաքվեն ակնհայտ փոխզիջում պետք է հրամցվի

07.07.2016 13:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Արցախում հանրաքվեն ակնհայտ փոխզիջում պետք է հրամցվի

Հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունում նշվեց Սահմանադրության օրը: Տոնի, Հայաստանում եւ Արցախում սահմանադրական բարեփոխումների, դրանց արդյունքների ու հետեւանքների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Պո-ղո՛ս, հեռացի՛ր», կամ «մերժի՛ր Պողոսին»

«ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՐԱՏՆԵՐԸ ԱՆՊՏՈՒՂ ԲԱՆԱՎԵՃԵՐՈՎ ԱՐՄԱՏԱԽԻԼ ՉԵՆ ԱՆՈՒՄ»

- Պարոն Դանիելյան, ՀՀ սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել-բարեփոխվել ու դարձել է 21 տարեկան: Ի՞նչ կասեք Սահմանադրության օրվա խորհրդի մասին:

- Պետության Հիմնական օրենքի ընդունման օրը տոն ճանաչելը լուրջ նախադրյալ է, որպեսզի այն նաեւ իրականում ընկալվի, որպես համազգային տոն, սակայն մեզ դեռ սպասվում է համառ ու համբերատար աշխատանք: Հանրային գիտակցությունն այդ եւ մի շարք այլ խորհրդանշական օրեր դեռեւս լիարժեք չի ընկալում, որպես տոն, ինչին խոչընդոտում է եւ իրավական նիհիլիզմը, հանրային իշխանությունների նկատմամբ վստահության պակասը եւ քաղաքական բանավեճերի ոչ բարվոք մշակույթը, որի հարթությամբ էլ ծնվում են հանրային պատկերացումները: Երբ քաղաքական ուժը չունի կոնկրետ համակարգային ասելիք, մրցունակ գաղափարներ, նախապատվությունը տալիս է «տեսարաններին», այդ թվում` օգտագործելով խորհրդարանի ամբիոնը` հընթացս մի լավ աղավաղելով իրականությունը:

Հեռու եմ այն մտքից, որ մեր քաղաքական եւ իրավական համակարգերը կատարյալ են, սակայն թերություններն ու արատները անպտուղ բանավեճերով արմատախիլ չեն արվում, այլ էլ ավելի են ամրապնդվում:

Այսպես, գաղափարական պայքարի մեկնակետ էր համարվում այն, որ իբր Հայաստանում անհարկի հաճախակի են դարձել սահմանադրական փոփոխությունները, սակայն միայն ակնհայտ անիրազեկ մարդը կարող է այսպիսի պնդումները դարձնել բանավեճի գործիք: Նկատենք, որ միայն Ֆրանսիայի 1958 թ. Սահմանադրությունում առնվազն 24 անգամ կատարվել են մեծածավալ փոփոխություններ, միայն 2008 թ. փոփոխությունները վերաբերում էին առնվազն 32 հոդվածի:

Ընդ որում, սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ այդ երկրի նախագահները բազմիցս են հանդես եկել, սակայն միշտ չէ, որ հաջողության են հասել: Ի դեպ, վերջերս մի քանի քաղաքներում տեղի ունեցած միաժամանակյա ահաբեկչությունների արդյունքում նախագահը հանդես եկավ քաղաքացիությունից մի շարք անձանց զրկելու առնչությամբ սահմանադրական հիմքերը վերանայելու նախաձեռնությամբ, սակայն քաղաքական ուժերը դիմակայեցին եւ պնդեցին, որ այդպիսի փոփոխությունները չեն կարող գործնական համարվել եւ կհանգեցնեն մարդու իրավունքների անհարկի սահմանափակումների: Ասել կուզի, իրավական համակարգը զարգանում է բնականոն բանավեճերի համատեքստում, ոչ թե մերկապարանոց հայտարարություններով:

«ԱՌԱՎԵԼ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻ»

- Սահմանադրական բարեփոխումներից անցել է 7-8 ամիս, Ձեր մասնագիտական դիտարկմամբ այսօր արդեն ի՞նչ տեսանելի առաջընթաց ունենք, եւ ե՞րբ այն տեսանելի կլինի նաեւ հանրությանը:

- Ընդհանրապես բոլոր այն ինստիտուտները, որոնց հասցեատերը մարդկային գործոնն է, նրա մտածելակերպը, ի զորու չեն ամիսների ընթացքում արդյունքներ արձանագրել: Իրավական ակտերը շատ արագ կարող են փոփոխվել, սակայն դրանց կենսագործման եւ արդյունքները տեսնելու համար հարկ է նաեւ համբերել եւ սպասել, որպեսզի ողջամտորեն փոխվեն նաեւ հանրային պատկերացումները: Բացի այդ, Սահմանադրության մի շարք էական հիմնադրույթներ դեռեւս իրավական ուժ չեն ստացել:

«Հրապարակ». Արցախի ԱԺ նախագահը քաղաքական կոնսուլտացիաներ է սկսել. նա դրական ազդակներ է ստա­ցել ՀՀ իշխանություններից

Տեսանելի զարգացումներ, այնուամենայնիվ, կան: Նախ` Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո Հանրապետության նախագահի հրամանագրով ձեւավորվեց Սահմանադրությունից բխող օրենքների մշակման գործընթացին աջակցող մասնագիտական հանձնախումբ, որի կազմում ընդգրկված է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների մեծ մասը: Այս փուլում արդեն հասցրել ենք փորձագիտական եզրակացություններ տալ մի շարք հիմնարար օրինագծերի (օրինակ` «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքների, ՀՀ դատական օրենսգրքի նախագծերը եւ այլն) սահմանադրականության առնչությամբ:

Այն, որ այս օրերին լուրջ քննարկումներ են ընթանում նաեւ ընտրական օրենսդրության շուրջ, եւս սահմանադրական բարեփոխումների ազդեցության տիրույթում է:

- Ի դեպ, Ընտրական օրենսգրքի մասին, ինչպե՞ս կգնահատեք այն, որ հանուն կոնսեսուսի, իշխանությունները համաձայնվեցին նաեւ ընդդիմության ոչ ողջամիտ առաջարկներին, որոնք ուղղակիորեն բարդացրին ընտրողների գործը` նկատի ունեմ մատնահետքեր հանձնելու գործընթացը:

- Առաջարկությունների մի հատվածը կարող է եւ գնահատվել ոչ այնքան ողջամիտ, սակայն դրանց համարժեք վերաբերվելն ու օրենսդրությունում ներառելը միանշանակ ողջունելի է, քանզի նաեւ այդ եղանակով է հնարավոր հասնել մեր քաղաքական մտքի համար խիստ անհրաժեշտ փոխհամաձայնության ու հանրային վստահության մթնոլորտին: Բացի այդ, ընտրակեղծիքների երեւույթը բնավ վերացական չէ, այն կա ինչպես մեր, այնպես էլ քաղաքակիրթ ու ժողովրդավարության հարուստ փորձ ունեցող երկրներում, սակայն, քանի որ մեր երկրում այդ երեւույթի տարածվածության աստիճանը միանշանակ չի ընկալվում ու գնահատվում, առավել ընդունելի է նախապատվությունը տալ ոչ ավանդական գործիքակազմի, թեպետ` բնական է, որ այն որոշ աղերսներ ունի մարդկանց արժանապատվության հետ, իսկ դրանց մի մասը, իմ կարծիքով, սոսկ քաղաքական կամայականությունների արգասիք է: Ընտրակեղծիքների դեմ պետք է պայքարել համակարգված ու ներքին ուժերի ճշգրիտ ու գրագետ օգտագործմամբ:

- Ձեր կարծիքով` նոր Ընտրական օրենսգիրքը կապահովի՞ ավելի լավ ընտրություններ:

- Ընտրական գործընթացների թափանցիկության ու վերահսկելիության տեսանկյունից` այո, իսկ ինչ վերաբերում է խորհրդարանի ձեւավորման խելամիտ չափանիշներ ներդնելու տեսանկյունից գնահատմանը, ապա այս փուլում դեռեւս ձեռնպահ կմնամ վերջնական եզրահանգումներից: Հավելեմ, որ Սահմանադրությունը մանրամասն չի ուրվագծել այս խնդրի իրավական կարգավորումը, ուստի` այս առնչությամբ իրավաքաղաքական զարգացումները դեռ չի կարելի համարել սպառված:

«ԱՆՀԻՄՆ Է ԽՈՍԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՀԵՆՔՈՎ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

- ԼՂՀ-ն նույնպես գնում է Սահմանադրական բարեփոխումների ճանապարհով, կարելի՞ է ակնկալել, որ նույն բարեփոխումներն են լինելու նաեւ այնտեղ` հիմնված ՀՀ սահմանադրական բարեփոխումների փորձի վրա:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

- Բնականաբար, Հայաստանի Հանրապետության փորձը համարժեք հաշվի կառնվի, սակայն այն չի կարող լինել այդ փորձի արդյունքների պատճենը: Արցախի Հանրապետության պետական կառավարման ձեւը, իմ խորին համոզմամբ, պետք է լինի դեռեւս նկատելի չափով կենտրոնացված, միաժամանակ հարկ կլինի ներդնել իշխանություն կրող սուբյեկտների միջեւ փոխհարաբերության այնպիսի գործիքակազմ, որը հնարավորություն կտա հավասարակշռել միմյանց եւ կսանձի միակողմանի անհիմն կտրուկ քայլերի դիմելու փորձերը, ինչին կարելի է հասնել նաեւ այն դեպքում, երբ այդպիսի նախաձեռնությամբ հանդես եկողի համար եւս սահմանվում են համարժեք իրավական հետեւանքներ: Այսպիսի իրավական կարգավորման դեպքում կգերակայեն ոչ թե «անձնական ամբիցիաները», այլ պետական շահը:

- Եթե ԼՂՀ-ն սահմանադրական բարեփոխումների այլ մոդել որդեգրի, արդյո՞ք այն վտանգավոր չի լինի ազգային շահի տեսակետից:

- Հենց ազգային շահի տեսանկյունից հարկ կլինի նախապատվությունը տալ ոչ թե մեր մշակված մոդելի ներդրմանը, այլ վերոհիշյալ չափանիշներին համահունչ մոտեցումներին: Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը ներկայումս դիմագրավում են նույն արտաքին մարտահրավերներին, սակայն ինքնին հասկանալի է, որ Արցախի պարագայում պետք է գործի որոշումներ կայացնելու առավել ճկուն ու կանխատեսելի համակարգ, իհարկե, պահպանելով ու խորացնելով արդեն իսկ ձեռք բերված ժողովրդավարական նվաճումները: Ոչ մի արտաքին սպառնալիք չի կարող Արցախին հարկադրել անգամ ժամանակավորապես հրաժարվել ժողովրդավարական սկզբունքների հետագա ամրապնդման գործընթացից:

- Ապրիլյան պատերազմից հետո Ձեր տված հարցազրույցներից մեկում նշել էիք, որ պետք է անհերքելի փաստերով ցույց տալ, որ խախտվել է միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս դեպքում ի՞նչ իրավական կարգավիճակ պետք է սահմանել Արցախի համար, եւ որքանո՞վ է ընդունելի այն պնդումները, որ Արցախն անկախացել է ինչպես Ադրբեջանից, այնպես էլ Հայաստանից:

- Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության համատեքստում Արցախի կարգավիճակի քննարկման վերաբերյալ իմ մոտեցումներն առաջին անգամ հնչեցրել եմ ոչ թե ապրիլյան պատերազմի օրերին, այլ դեռեւս 1987 թ. Խորհրդային Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: Այդ միտքը մշտապես փորձել եմ առաջադրել նաեւ հետագայում` 1989 թ., երբ զբաղեցնում էի Հայաստանի դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետի պաշտոնը: Արցախը կազմում է Հայաստանի պատմական տարածքի մասը, այդ թվում` պետականություն ձեռք բերելու շրջանում, իսկ Բոլշեւիկյան Ռուսաստանի հետ 1920 թ. օգոստոսի 10-ին կնքված «Խաղաղության մասին» համաձայնագրում բացարձակապես Ադրբեջան չի եղել, որ կողմի կարգավիճակ ունենար: Ի դեպ, երկրորդ համաձայնագրի կնքումը նախատեսված էր 1920 թ. հոկտեմբերի 10-ին, որի նախագծի համաձայն, նաեւ Ռուսաստանը պետք է ընդուներ, որ Արցախը Հայաստանի մասն է...

Ինչեւէ, դեմ չեմ Արցախում նաեւ հանրաքվե անցկացնելու գաղափարին, սակայն դա ակնհայտ փոխզիջում պետք է հրամցվի, քանի որ ոչ մի պետություն իր տարածքի վերամիավորումը հանրաքվեի միջոցով չի իրականացնում: Առավել եւս, անհիմն է խոսել ազգային ինքնորոշման հենքով հանրաքվե անցկացնելու մասին. ազգն իր իրավազորության տակ գտնվող տարածքում չի կողմնորոշվում, եւ պատահական չէ, որ Ստալինի նախախնամությամբ ամբողջ Խորհրդային Միությունում միայն երկու ինքնավար միավորներ էին կոչվում ոչ թե ազգի կամ ազգության, այլ տարածքի անունով` Նախիջեւան եւ Ղարաբաղ:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА