ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դաշնակների գործերը խառն են

16.05.2018 13:08 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Դաշնակների գործերը խառն են

Տեղի ունեցած հեղափոխությունը ամբողջությամբ խառնեց ՀՅԴ-ի առանց այդ էլ ոչ հարթ ընթացող գործընթացները: Արդեն քանի տարի է, ինչ լուրջ պայքար էր գնում  Դաշնակցության տարբեր թեւերի միջեւ, այդ  թվում, մասնավորապես` բաժանվելով արեւմտամետների եւ ռուսամետների ճամբարների վրա: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա Դաշնակցության ձայները ընտրությունից-ընտրություն պակասում էին եւ կային խոսակցություններ, որ 2017թ. ընտրություններում ՀՅԴ-ն իրականում չէր անցել 5 տոկոսի շեմը եւ այդ շեմը անցենլու եւ խորհրդարան մուտք գործելու համար ՀՅԴ-ն «բարեկամական» օգնություն էր ստացել Սերժ Սարգսյանից: Արդյո՞ք ճիշտ են այդ խոսակցությունները, թե ոչ ապացուցել հնարավոր չէ, սակայն փաստը մնում է փաստ, որ Դաշնակցության ռեյտինը Հայաստանի հասարակության մեջ մի կերպ է շնչում: Իսկ այն փաստը, որ ՀՅԴ-ն առաջինը «թռավ» իր կոալիցիոն գործընկրոջից` ՀՀԿ-ից, որպեսզի տեղ զբաղեցնի Նիկոլի կառավարության մեջ, էլ ավելի նվազեցրեց դաշնակների հեղինակությունը: Չէ՞ որ  դավաճանությունն ու պատեհապաշտությունը,  իշխանության թեւի տակ ցանկացած գնով տեղավորվելը ոչ մի անգամ ոգեւորությամբ չի ընդունվում հասարակության մեջ: Բացի այդ,  Դաշնակցությունը, որը ամբողջությամբ կիսում է Կարեն Կարապետյանի կառավարության արած եւ չարածների պատասխանատվությունը  եւ այդ մասին ստորագրել է հատուկ դրույթ ՀՀԿ-ի հետ կոալիոցիոն պայմանագրում, կարծես թե ինքն իրեն դուրս է դրել այդ պատասխանատվության տակից: Համենայնդպես, ՀՅԴ-ից ոչ ոք այդպես էլ չբացատրեց ինչո՞ւ ունենալով լուրջ մասնաբաժին Կարեն Կարապետյանի կառավարությունում ՀՅԴ-ն իր ոլորտներում այդպես էլ չիրականացրեց որեւէ քիչ թե շատ դրական բարելավում կամ հիշարժան փոփոխություն: Չորրորդ անգամ նշանակելով Լեւոն Մկրտչյանին Կրթության նախարար ՀՅԴ-ն  ամբողջությամբ կրում է պատասխանատվությունը Հայաստանի կրթական համակարգում տիրող քայքայման եւ խառնաշփոթի համար: Իսկ Տարածքային կառավարման «մշտադալար» նախարար Լոքյանի գործունեությունից Հայաստաում ոչ միայն  տեղի չունեցավ տարածքային զարգացում,  այլ ընդհակառակը` մայրաքաղաքի եւ մարզերի կենսամակարդակի միջեւ անջրպետը էլ ավելի ավելացավ: Գուցե Լոքյանը ոչինչ չէր տեսնում իր քթից այն կողմ, սակայն ինչո՞ւ է լռում ՀՅԴ-ն եւ չի ընդունում  մեղքի իր, պետք է ասել ոչ այնքան փոքր, բաժինը:

Ո՞ւմ գործիքն է խառնաշփոթ ստեղծած այս մարդը, դեպի ո՞ւր է տանում երկիրը

Ի դեպ, ճիշտ կլիներ նաեւ, որ կոռուպցիայից եւ կոռուպցիոներներից խոսելուց առաջ դաշնակները բացատրեին իրենց արդեն նախկին նախարարների եւ այլ պաշտոնյաների հսկայական հարստությունների աղբյուրները, որոնք ոչ մի կերպ համաչափ չեն նրանց ստացած աշխատավարձներին: Եվ վերջապես,  ինչպե՞ս կարելի էր նոր կառավարության մեջ կրկին խցկել  2016թ.-ից սկսած երկու նախարարական պորտֆել փոխած Արծվիկ Մինասյանին, որը ոչ միայն «բարեհաջող» տապալեց տնտեսական զարգացումը, այլեւ` ցուցադրեց բացարձակ անկարողություն իրեն վստահվածժ Բնապահպանության նախարարությունում: Իր օրոք հատվեցին  տասնյակ-հազարավոր ծառեր` Իջեւանում, Դիլիջանում եւ ամենուրեք որտեղ հնարավոր էր: Այդպես էլ մինչ օրս հանելուկ է մնում Խոսրովի անտառի հրդեհը, իսկ Սեւանից ապօրինի որսը դարձել էր սովորական երեւույթ:

Բացի այդ, երեք նախարարից Կարեն Կարապետյանի կառավարությունում դաշնակները ունեին բազմաթիվ փոխնախարարներ, վարչության պետեր, մարզպետներ, փոխմարզպետներ եւ այլն: Հիմա ի՞նչ, ստացվում է որ այդ պաշտոնյաների հսկայական բանակը աշախտում էր արդյունավե՞տ, կոռուպցիայի հետ որեւէ առնչություն չունե՞ր ու օր ու գիշեր մտածում էր ժողովրդի մասի՞ն: Մնացած բոլորը մրոտված են, իսկ դաշնակները նորածինների նման անաղա՞րթ...

Այսքանից հետո Նիկոլ Փաշինյանի կողմից դաշնակներին ընդունելը եւ նրանց հետ կոալիցիա կազմելը վկայում է ոչ միայն դաշնակների, այլեւ հենց իր` Նիկոլ Փաշինյանի անսկբունքայնության մասին: Խորհրդարանում դաշնակների 6-7 ձայների համար Նիկոլը դեն նետեց իր բոլոր հռչակած սկզբունքները:

Սակայն այդպես չէ որ ՀՅԴ-ում բոլորն են, որ ջրի երես մնալու համար պատրաստ եղան  անցնել ամոթի, պատվի եւ սեփական պարտավորությունների վրայով: Ինչքան էլ Աղվան Վարդանյանի նախկին գործունեությունը հարցականներ է առաջացնում,  սակայն իր վերջին քայլը` Սերժի գրկից Նիկոլի գիրկ ՀՅԴ-ի  ցատկին չմասնակցելը, անկասկած, հարգանք է ներշնչում: Նույն հարգանքով կարելի է  խոսել եւ ակնառու դաշնակցական,  «Ասպարեզ» թերթի գլխավոր խմբագիր Աբո  Պողիկյանի մասին, որը իր ղեկավարած թերթում եւ ոչ միայն նույնպես ընդդիմացավ  ՀՅԴ-ի պատեհապաշտական գործելաոճին: Այդ «հանդգնության» համար այդ երկու գործիչները, որոնք տասնամյակներով ծառայել են Դաշնակցությանը, հեռացվեցին կուսակցությունից: Սակայն դրանով Դաշնակցության մեջ եղած ճաքերը չավարտվեցին: Բանը հասավ Դաշնակցության երկարամյա ղեկավար Հրանտ Մարգարյանին եւ իր շրջապատին, որոնք նույնպես չեն ցանկանում կիսել այն խայտառակ իմիջը, որը այս օրերին կամովին ստանձնել է ՀՅԴ-ն: Այնպես որ, սկբունքային դաշնակցականների  եւ պաշտոնամոլ կարյերիստների միջեւ պայքարը Դաշնակցության մեջ կշարունակվի: Ընդ որում,  դեռեւս հայտնի չէ ում կհաջողվի հաղթող դուրս գալ այս ներքին հակամարտությունում:

ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԽՈՐԱՊԱՏԿԵՐԻՆ

Բոլոր դեպքերում, Դաշնակցությունը այսօր ամենակատաղի ձեւով պետք է հակադրվի արտահերթ ընտրությունների գաղափարին, քանի որ վստահաբար կարելի է ասել, որ իր վարկանիշը շատ է ընկել անհրաժեշտ 5 տոկոսանոց շեմից եւ ոչ մի պարագայում ՀՅԴ-ն մոտակա մեկ տարվա ընթացքում ընտրությունների դեպքում չի անցնի ոչ խորհրդարան եւ, բնականաբար էլ, չի ունենա իր աթոռները ՀՀ կառավարությունում: Իսկ Նիկոլը այդքան բարի չի գտնվի, որպեսզի ձեռք մեկնի  ՀՅԴ-ին, քանի որ վերջիններս Նիկոլի համար ո՛չ «հին ընկերներ» են, ո՛չ էլ «կոլաիցիոն գործընկերներ»: Քանի որ Նիկոլը դաշնակների հետ կոլաիցիոն պայմանագրեր չի կնքել, այլ հենց-ընենց մի քանի տեղ է տվել իր կառավարությունում, որ «յոլա» գնան:

Արմենակ Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА