ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվրոպան կհրաժարվի ամերիկյան դոլարից՝ իրանական նավթի դիմաց վճարումներ անելիս. լրատվամիջոցներ

16.05.2018 12:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եվրոպան կհրաժարվի ամերիկյան դոլարից՝ իրանական նավթի դիմաց վճարումներ անելիս. լրատվամիջոցներ

Եվրոպական միությունը մտադիր է Իրանից գնված նավթի դիմաց վճարումներ անելիս հրաժարվել ամերիկյան արժույթի՝ դոլարի կիրառումից:

Նավթի գները նվազել են

Ինչպես նշում է Russia Today-ը՝ դիվանագիտական աղբյուրի հղումով, ԵՄ-ն մտադիր է եվրո օգտագործել` բացառելով դոլարային փոխանցումները:

Հայտնի է, որ ամերիկա-իրանական հարաբերությունները կտրուկ սրվել են ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո: Յոթանասունմեկամյա հանրապետականն Իրանն անվանել էր «աշխարհում թիվ մեկ ահաբեկչական պետությունը»: Իսկ մայիսի 8-ին Թրամփը հայտարարել է երկրի՝ 2015թ. Իրանի և «միջնորդ վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:

Նա Թեհրանին մեղադրել է համաձայնագրում առկա սողանցքներից օգտվելու ու միջուկային և հրթիռային ծրագրերը գաղտնի զարգացնելու համար:

Բացի այդ, Թրամփը կարգադրել է անհապաղ աշխատանքներ սկսել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման ուղղությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА