ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մի խումբ քաղաքացիներ պատռել են Մյասնիկյանի արձանի հետնամասի այգին շրջափակող պաստառներն ու մտել են շինհրապարակ

16.05.2018 12:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Մի խումբ քաղաքացիներ պատռել են Մյասնիկյանի արձանի հետնամասի այգին շրջափակող պաստառներն ու մտել են շինհրապարակ

Քիչ առաջ մի խումբ քաղաքացիներ, պատռելով շրջափակող պաստառները, մտել են Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու տարածք, որտեղ շինարարություն է ընթանում:

Ցուցարարներն այս պահին դանակներով, այլ գործիքներով պատռում են շինհրապարակը շրջափակող պաստառները: Իսկ  մեկ այլ հատվածից էլ, որը փայտով ցանկապատված էր, մի քանի փայտեր են հանվել և որոշ քաղաքացիներ բացված անցքից են ներս մտել:

Հիշեցնենք, որ  Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում հատվել են չոր, ծերացած ծառերը, որոնց փոխարեն քառակի անգամ ավելի ծառեր են տնկվելու: Այս մասին ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում ասել էր Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանը:

«Մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր:

Տուգանքները վճարած բարեխիղճ քաղաքացիները պահանջում են վերադարձնել գումարները. Օսիպյան

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն»,– ասել էր նա:

Նշենք, որ համացանցում օգտատերերն ակտիվ տարածում են Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու վերևից արված լուսանկարը, որտեղ երևում է, որ այգու ծառերը գրեթե ամբողջությամբ հատված են:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը  տեղեկացրել էր, որ   բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն և որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА