ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետդեպը շարունակում է նախապատրաստվել Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպմանը

16.05.2018 12:07 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պետդեպը շարունակում է նախապատրաստվել Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպմանը

ԱՄՆ Պետդեպարտամենտը շարունակում է նախապատրաստվել նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպմանը՝ չնայած Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների հետ կապված Փհենյանի սպառնալիքներին:

Պուտին. Հարաբերությունները Թրամփի հետ ոչ լավացել են, ոչ վատացել

«Կիմ Չեն Ընը ավելի վաղ հավաստիացրել էր, որ հասկանում է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժությունները շարունակելու անհրաժեշտությունը», – ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը՝ հավելելով, որ վարչակազմը շարունակում է նախապատրաստվել Թրամփի եւ Կիմ Չն Ընի  հանդիպմանը:

Նշենք, որ հանդիպումը պետք է անցկացվի հունիսի 12-ին Սինգապուրում: Սակայն այսօր Փհենյանը հայտարարել է, որ կասեցնում է մայիսի 16-ին Սեուլի հետ նախատեսված բանակցությունները՝ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժությունների պատճառով, որոնք սադրանք է անվանել: Բացի այդ, Փհենյանը Վաշինգտոնին կոչ է արել «լավ մտածել» առաջիկա բանակցությունների ճակատագրի մասին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА