ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսին խորհուրդ են տվել լքել Թուրքիան

16.05.2018 11:57 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսին խորհուրդ են տվել լքել Թուրքիան

Թուրքիայի ԱԳ նախարարությունը Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսին ժամանակավորապես հայրենիք վերադառնալու կոչ է արել, հաղորդում է «Անատոլիական գործակալությունը»՝ ԱԳՆ աղբյուրներին վկայակոչելով։

Մեծ Բրիտանիայում պակիստանցի կինն ազատազրկման է դատապարտվել՝ դստերը հայրենիքում բռնի ամուսնացնելու համար

Թուրքիայի ԱԳՆ-ից այս հարցի շուրջ հաստատում ստանալ չի հաջողվել։

Ավելի վաղ՝ երեքշաբթի, Թուրքիայում Իսրայելի դեսպան Էյթան Նայեն հրավիրվել էր Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան առաջարկվել էր ժամանակավորապես լքել երկիրը: Նրան նաև տեղեկացրել էին Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ խորհրդակցությունների համար Թուրքիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին Թել-Ավիվից հետ կանչելու մասին:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Իսրայելի՝ Գազայի հետ սահմանին դաժան բախումներ էին սկսվել իսրայելական զինվորականների եւ պաղեստինցի ցուցարարների միջեւ, պատճառ էր հանդիսացել նույն օրը Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական բացումը: Վերջին տվյալներով՝ բախումների ընթացքում ավելի քան 60 պաղեստինցի է զոհվել, մոտ 2.7 հազար մարդ վիրավորվել է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА