ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը լրացումների կարիք չունի․ Մոգերինի

16.05.2018 11:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը լրացումների կարիք չունի․ Մոգերինի

Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը գործում է 7 լրացումների կամ փոփոխությունների կարիք չունի, հայտարարել է Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Հորդանանը հրաժարվել է Ռուսաստանի հետ ատոմակայան կառուցելու համատեղ նախագծից

«Մենք հստակ և գործանական լուծումների շուրջ ենք աշխատում: Համաձայնագիրը բավական բարդ է ու մանրամասն, ուստի՝ փոփոխման կամ լրացման կարիք չունի: Այնտեղ արդեն ամեն ինչ գրված է»,-ասել է Մոգերինին:

ԵՄ բարձրագույն դիվանագետը եզրափակել է՝ նշելով, որ իրենք չեն քննարկում համաձայնագրի շուրջ որևէ լրացում անելու հարցը:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրի՝ 2015թ. Իրանի և «միջնորդ վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА