ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էջմիածնի «փակ» ճանապարհների եւ իրականության հետքերով (Բացահայտում)

15.05.2018 23:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Էջմիածնի «փակ» ճանապարհների եւ իրականության հետքերով (Բացահայտում)

Հայաստանյան վերջին քաղաքական իրադարձությունների ֆոնին՝ կեղտոտ ջրում ձուկ որսալու տարբերակով՝ լրատվական կայքերում սկսեցին տարածել «Ազատ էջմիածինցիներ» խմբում հրապարակված մի բաց նամակ, որն ուղղված էր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:

«Բա էդ բացահայտումներն ինչի՞ համար են». Նիկոլ Փաշինյան

Նամակի հեղինակ Սերոբ Մարությանը գրել էր Էջմիածնում տիրող վախի մթնոլորտի ու ամենաթողության մասին՝ անդրադառնալով Կարեն Գրիգորյանին ու նրա հորը՝ ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, ապա նշել. «Սա 90-ականների Էջմիածինը չէ, մենք 2018-ում ենք, հարգելիս: Անմիջապես դիմեք ոստիկանության համապատասխան մարմիններին բացել Էջմիածնի բոլոր փակ փողոցները…»:

Այս նամակի հետքերով էլ «Իրավունքը» որոշեց գնալ մինչեւ վերջ ու պարզել Էջմիածնի, այսպես ասած, «փակ փողոցների» առեղծվածը: Նախեւառաջ նշենք, որ ֆոտոխցիկով շրջելով Էջմիածնի բոլոր կենտրոնական ու ոչ կենտրոնական փողոցներով ո՛չ վախի մթնոլորտ նկատեցինք, ո՛չ էլ վախ բռնող: Իսկ այն, ինչ գրված էր նամակում, պարզվեց՝ ընդամենը մեդալի մի կողմն էր:

Նամակագիրը նշել էր, թե փակ է Սպանդարյանի փողոցի մի հատվածը, որտեղ գտնվում է Գրիգոր Լուսավորիչ համալսարանը: Սա թերեւս բավական հուզիչ կարող է թվալ նրանց համար, ովքեր չեն եղել համալսարանում: Մեր ֆոտոխցիկը ֆիկսեց, որ փողոցը բավական բանուկ է, իսկ երթեկությունն էլ ակտիվ: Ինչ վերաբերում է փակ հատվածին, խոսքն ընդամենը համալսարանի մուտք տանող բակի մասին է, որտեղ ուսանողներն իրավունք ունեն զբոսնելու, շրջելու ու առհասարակ, մեքենաների աղմուկից հեռու դաս սովորելու:

Արմեն Գրիգորյանը ՌԴ նկատմամբ մոտեցումները փոխել է. «Ժողովուրդ»

Ինչեւէ, շարունակելով շրջել Էջմիածնի փողոցներում՝ հայտնվեցինք Ալավերդյան փողոցում, որի շուրջ տարիներ շարունակ լեգենդներ են հյուսվում, քանի որ այնտեղ ապրում է գեներալ Մանվել Գրիգորյանը: Իրականում Մ. Գրիգորյանի եւ Էջմիածնի մի շարք բնակիչների տները գտնվում է գիշերային փակ շուկայի հարեւանությամբ: Որպեսզի էլ ավելի պարզ լինի, նշենք, որ խոսքն, ինչպես ժողովուրդն է ասում՝ «բիրիքնոցի» մասին է, իսկ սեզոնին այնտեղ, մեղմ ասած, թեժ առեւտուր է գնում: Դրա համար էլ շուկան եւ Ալավերդյան փողոցի բնակիչների տները առանձնանում են մի համեստ արգելակով, որպեսզի մարդկանց պատուհանների տակ գիշերային առեւտուր տեղի չունենա: Ընդ որում՝ այդ արգելակն էլ բացվող-փակվող է:

Առհասարակ, հանուն արդարության նշենք, որ Էջմիածնում հին ավանդույթ է, բակերում որոշ հատվածներ երթեւեկության համար փակ պահելը, ընդ որում՝ այնպիսի փողոցներ, որոնք ոչ մի կերպ չեն կապվում ո՛չ Էջմիածնի քաղաքապետի, ո՛չ էլ նրա գեներալ հոր անվան հետ:

Ավելին՝ նույնիսկ էջմիածինցիները որոշ հատվածներում ցայտաղբյուր ու խաղողի «թարմաներ» են տեղադրել, որպեսզի մեքենաներն իրենց պատուհանի տակով չանցնեն ու խաթարեն իրենց հանգիստը: Վառ օրինակ՝ Վազգեն Առաջին, Բաղրամյան, Լիսիցյան, Օրջոնիկիձե փողոցներն ու հարակից բակերը:

«Հյուսիս-հարավի» չարաշահումների մասին լուրերը մի՞ֆ էին

Քաղաքացիներից ոմանք էլ ասում էին, որ այս կամ այն բակում արգելակ տեղադրելու համար, իրենք են անձամբ դիմել քաղաքապետարան, որպեսզի երթեկությունը չխանգարի իրենց անդորրն ու ապահովի երեխաների անվտանգությունը:

Օրջոնիկիձե փողոցի շենքերից մեկում էլ այս մասին զրուցեցինք տեղի բնակիչներից մեկի հետ: Թե արդյոք չի խանգարում փակ ճանապարհը, բնակիչը զարմացավ մեր հարցից. «Երեխեքի համար ենք արել: Արագ, որ չքշեն մեքենաները, երեխեքը հանգիստ խաղան, դրա համար է»:

Ի դեպ, եթե որոշ մարդկանց ինչ-ինչ նպատակներով աչք է ծակում հենց գեներալ Մանվել Գրիգորյանի տուն տանող ճանապարհը, մեր աչքից չվրիպեց գերեզմանների մոտ գտնվող Վազգեն Սարգսյան փողոցի հարեւանությամբ վեր խոյացող ահռելի դարպասները, որոնք անառիկ բերդ տանող ճանապարհ էին հիշեցնում: Պարզվեց, դա էլ այդպիսի ճանապարհի արգելակ էր, իսկ ճանապարհը տանում էր դեպի բիզնեսմեն  Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի առանձնատուն: Սակայն, այս մասին բաց նամակում ու առհասարակ ամենուր խորհրդավոր լռություն է պահպանվում:

«Սրբոց Առաքելոց եկեղեցու վերականգնմամբ կհավերժացվի ևս մեկ պատմամշակութային ժառանգություն»

Մեր ուսումնասիրությունն ավարտեցինք Մաշտոց փողոցում, որտեղ գտնվում է քաղաքապետարանն ու դիմացի այգին՝ իր սրճարաններով, խաղահրապարակներով: Նամակագրին հուզել էր նաեւ այս փաստը, որ խաղահրապարակում մեքենաների տեղաշարժի համար խոչընդոտներ կան: Սա, թերեւս լրիվ տրամաբանությունից դուրս է, ասենք, պատկերացրեք, հինգ տարեկան երեխան սղարանի վրա սղում է ու հայտնվում սլացող մեքենաների անիվների տակ…

Ինչեւէ, հենց այգում էլ զրուցեցինք մոտակայքում հագուստներ վաճառող տիկնոջ հետ: Անդրադառնալով տեղադրված արգելակներին, նա անկեղծացավ. «Եթե այստեղով մեքենաներ գնան-գան, վտանգավոր է երեխաների համար: Երեխաներն ազատ վազում են էս ու էն կողմ: Այս տարածքինը հաստատ չի խանգարում, նորմալ է»:

Տեղացիներից առհասարակ եւ որեւէ մեկը չհանդիպեց մեզ, որը դեմ էր այդ արգելակներին, ավելին՝ նրանք թվում էին, որ նույն այդ այգում ամռանը համերգներ ու կինոդիտումներ է կազմակերպվում եւ զարմանում, թե ինչպես եւ ինչու պետք է այդտեղով մեքենաներ անցնեն:

Նորանշանակ նախարարը կպաշտպանի բնությա՞նը, թե՞ հանքարդյունաբերությանը

Այսքանից հետո՝ Էջմիածնում փա՞կ են ճանապարհները, թե՞ ապահով ու Էջմիածնին բնորոշ խաղաղությունն ապահովող, թողնում ենք ձեր եզրակացությանը, սակայն արձանագրում այն, ինչին ականատեսն ենք եղել եւ ոչ թե տուրք տալիս այս կամ այն շահեր հետապնդող ուղորդված եւ հասցեագրված մեղադրանքներին:

Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА