ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը, դոշաբ բերողը, սերիալ նայողն ու ուրիշներ՝ քաղբանտարկյալների մասին (Տեսանյութ)

16.05.2018 00:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նիկոլ Փաշինյանը, դոշաբ բերողը, սերիալ նայողն ու ուրիշներ՝ քաղբանտարկյալների մասին (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ուղիղ եթերում էր, այս անգամ խոսեց քաղբանտարկյալների մասին: Նա հույս հայտնեց, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի չի ակնկալում, որ ինքը մտնելու է բանտերը, դռները բացի ու ասի՝ տղե՛րք, դուրս եկեք:

«Տակավին չենք հասել մեր երազած ափը» . Րաֆֆի Հովհաննիսյան (Տեսանյութ)

«Շատերը պատկերացնում են, որ պետք է գնանք եւ բանտախցերի դռները բացենք ու մեր քաղբանտարկյալներին ասենք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք: Կարծում եմ՝ դա ճիշտ ճանապարհ չէ: Ոչ միայն ճիշտ ճանապարհ չէ, այլեւ օրինական ճանապարհ չէ: Եվ մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով նախատեսված գործիքների կիրառման միջոցով», - ասաց Ն. Փաշինյանը:

Թե ինչ նկատի ունի օրենքով նախատեսված գործիքներ ասելով՝ Ն. Փաշինյանն ընդգծեց. «Եթե օրինակ, մարդու դատավճիռն ուժի մեջ է մտել, եւ նա դատապարտված է որոշակի ժամկետով ազատազրկման, մենք պետք է նայենք արդյոք նրա պայմանական վաղաժամկետով ազատելու ժամանակը լրացել է եւ տեսնենք, թե ինչ օրինական ճանապարհներ կա, որ այդ խնդիրը լուծենք: Եթե նման հնարավորություն չկա, պետք է մտածենք համաներմամբ այդ մարդկանց ազատ արձակելու մասին: Եթե հանկարծ պարզվի, որ այդ գործիքն էլ հնարավոր չի կիրառել, պետք է փորձել կիրառել ներման ինստիտուտը: Այն գործերը, որոնք այլ փուլում են՝ նախաքննության փուլում են, պետք է փորձենք հասկանալ, թե օրինական ինչ միջամտություն կարող ենք անել, որպեսզի այդ հարցը լուծենք»:

Ինչ վերաբերում է ՊՊԾ գունդը գրավածների գործին՝ Ն. Փաշինյանը նշեց. «Հասկանալիորեն «Սասնա ծռերի» գործը մի փոքր այլ է: Եվ ես ինձ հաշիվ եմ տալիս, որ «Սասնա ծռերի» գործի հանգուցալուծումը շատ կարեւոր է Հայաստանում համերաշխության մթնոլորտի հաստատման համար: Եվ կարծում եմ, որ այդ գործի հանգուցալուծման եղանակների եւ մեխանիզմների վերաբերյալ պետք է հանրային քննարկում ունենանք տարբեր ֆորմատներով»:

Փաշինյանը նշեց, որ այս հարցն իր համար կարեւոր եւ սկզբունքային է, ու այդ դեպքերի ժամանակ սպանված ոստիկանների հարազատներին անպայման պետք է հրավիրեն եւ զրուցեն, նրանց հետ քննարկում ունենան. «Հասկանանք գործում ինչ կա, ինչն է, որ հիմնավոր ապացույց է, ինչն է, որ հիմնավոր ապացույց չէ: Ինչն է սարքած, ինչը՝ ոչ: Այսինքն ՝ մենք պետք է ամբողջական ինֆորմացիան հավաքենք, իմի բերենք եւ հասկանանք, թե ինչպես ենք լուծում թնջուկը, ինչ ճանապարհներով, ինչ մեթոդներով եւ ինչ ծավալներով»:

Դե իսկ թեմայից զատ այլ թեմաներ էին քննարկվում ուղիղ եթերի մեկնաբանություններում: Մասնավորապես՝ մարդկանց հետաքրքրում էր ամենագլխավորը՝ վերջիվերջո, վարկերը մուծե՞ն, թե սպասել, որ սուպեր վարչապետը մուծի: Մի քանիսն էլ անկեղծացան, որ սերիալների փոխարեն Փաշինյանի «լայվերն» են նայում: Ն. Փաշինյանի ուղիղ եթերին այս անգամ եւս միացան դոշաբ բերողները: Որպես երկրի առանցքային հարց, ՀՀ վարչապետն էլ անդրադարձավ իր հազին՝ վստահեցնելով, որ ամբողջ օրը չի հազացել եւ միայն հիմա սկսեց հազալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА