ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սեփական ինչ-ինչ շահերը վեր դասող որոշ մարդիկ փորձում են սեւացնել արվող աշխատանքը»

15.05.2018 21:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սեփական ինչ-ինչ շահերը վեր դասող որոշ մարդիկ փորձում են սեւացնել արվող աշխատանքը»

Համացանցում այսօր լայն տարածում էր գտել մի լուսանկար, որում պատկերված է Երեւանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների հրապարակը, ինչը դարձել էր քննարկման ու քննադատության առարկա: Անդրադառնալով վերոնշյալին` Երեւանի գլխավոր ճարտարապետ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ համաքաղաքացիներ, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամն իր յուրօրինակ նվերն է մատուցում մայրաքաղաքին` նվիրելով Երեւանի 2800-ամյակի այգի։ Ամեն ինչ ընթանում է նախատեսված ժամանակացույցով, եւ սեպտեմբերին Երեւանն ունենալու է բարեկարգ եւ ժամանակակից լուծումներով մի այգի, որը միայն ու միայն ծառայելու է հենց հանգստի ու զբոսանքի նպատակով։

Ամասիայում հայտնաբերված տեսախցիկով օդապարիկը հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել խանութներում. ԱԱԾ պարզաբանումը

Կարծես թե, այս գեղեցիկ նվերը պիտի միայն երախտիքի զգացմունք առաջացներ մարդկաց մոտ, եւ, համոզված ենք, որ այդպես էլ կա, հիմնականում, սակայն, կրկին ու կրկին սեփական ինչ-ինչ շահերը վեր դասող որոշ մարդիկ փորձում են սեւացնել արվող աշխատանքը եւ շինարարական, տվյալ դեպքում, հողային աշխատանքի լուսանկարները ներկայացնում են որպես բնության ավիրում եւ այլն։

Միայն ներկայացվող նախագծի հպանցիկ դիտարկումը արդեն իսկ կարող է փարատել մեր համաքաղաքացիների մտահոգությունը այգու կանաչ տարածքների եւ ծառերի առկայության առումով, իսկ ուրարտյան ժամանակի զարդանախշերով սալահատակն ու ժամանակակից լուծումներով շատրվանների շքեղությունը հնարավոր կլինի գնահատել միայն դրանք գործարկելուց հետո»։

Երեւանը գլխավոր ճարտարապետը խոստանում է, որ սպասելու ենք ընդամենը 3 ամիս, ապա հորդորում. «Եղեք համբերատար եւ լավատես։ Ամեն ինչ արվում է ի շահ երեւանցու եւ մեր սիրելի Երեւանի»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА