ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարիաննա Լիման արժանացել է երկու միջազգային մրցանակի

15.05.2018 18:28 ՄՇԱԿՈՒՅԹ
Մարիաննա Լիման արժանացել է երկու միջազգային մրցանակի

Երգչուհի Մարիաննա Լիման արժանացել է երկու միջազգային մրցանակի: Նա Հայաստանը ներկայացնելով ԱՄՆ-ում տեղի ունեցած Golden Dream միջազգային մրցույթ-փառատոնում եւ Վիեննայում տեղի ունեցած Vienna Stars միջազգային մրցույթում գրավել է առաջին հորիզոնականը: Մարիաննա Լիման երկու մրցույթներում էլ հանդես է եկել կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի Mercy on me ստեղծագործությամբ: Երգչուհին, ճանապարհորդելով ամբողջ աշխարհով եւ ծանոթանալով եվրոպական մշակույթին և ավանդույթներին, վերջերս ներկայացրել է իր «Եվրոպան իմ սրտում» գիրքը՝ եվրոպական 30 քաղաքների մասին: Լիման պատրաստվում է գիրք գրել նաև Ամերիկայի և Ասիայի մասին : Մարիաննա Լիման շարունակում է համագործակցել Նարինե Զարիֆյանի հետ, ում հետ այժմ աշխատում են Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր ստեղծագործության վրա:

Արամուսցի երիտասարդը Հայաստանը կներկայացնի «Սլավյանսկի բազարում»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА