ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՖՖ-Ն ՎԵՐՋԱՊԵՍ ՄԻ ԿՈ՞ՂՄ Է ԴՐԵԼ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

15.05.2018 22:45 ՍՊՈՐՏ
ՀՖՖ-Ն ՎԵՐՋԱՊԵՍ ՄԻ ԿՈ՞ՂՄ Է ԴՐԵԼ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում վերանշանակվելուց հետո ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ նոր կադրեր է ներգրավել թիմում՝ մայիսի 29-ին Մալթայի եւ հունիսի 4-ին Մոլդովայի դեմ ընկերական խաղերի համար:

ԴԵՌ ԱՆՈՐՈՇ Է, ԹԵ ԻՆՉ ԴԵՐ ԿՈՒՆԵՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԷՄԵՐԻԻ ԹԻՄՈՒՄ

Վերջապես տեղի է ունենում այն, ինչի մասին երկար խոսվել է, թիմը համալրվում է ֆուտբոլիստներով, որոնք ակումբային առաջնություններում ստանում են խաղաժամանակ, ունեն տեխնիկական պատրաստվածության բարձր մակարդակ, քանի որ ֆուտբոլ սովորել եւ խաղացել են արտերկրում: Հուսանք, որ ՀՖՖ նախագահը վերջապես մի կողմ է դրել որոշումներ կայացնելիս, հավաքական ֆուտբոլիստներ հրավիրելիս սուբյեկտիվության եւ կամայականության սկզբունքներով առաջնորդվելու իր ավանդույթները: Ի վերջո, դրա արդյունքում տարիներ շարունակ հայկական ֆուտբոլը միայն անկում է գրանցել: Այսպես, ազգային հավաքական են հրավիրվել շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը, ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն, «Ռոստովի» եզրային պաշտպան Խորեն Բայրամյանը, դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանն ու բելգիական «Լյերսի» հարձակվող Իվան Յագանը: Հավաքականի կազմում դարձյալ կտեսնենք շվեդական «Յուրգորդենի» նորեկ Յուրա Մովսիսյանին, ով 2010-2015-ը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 35 հանդիպում եւ դարձել 10 գոլի հեղինակ: Վերջին շրջանում Մովսիսյանը հավաքական չէր հրավիրվում ՀՖՖ նախագահի որոշմամբ, սակայն Ռուբեն Հայրապետյանը որոշումներ կայացնելու հարցում սկսել է ավելի մեծ ազատություն տալ մարզչին, ինչի արդյունքում երկրպագուները դարձյալ կտեսնեն Յուրային հավաքականի մարզաշապիկով: Մասնավորապես` Էդգար Բաբայանը ոգեւորությամբ է սպասում հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալուն. «Շատ ուրախ եմ, որ հրավեր եմ ստացել Հայաստանի ազգային հավաքականից: «Հոբրոյում» եւս ուրախ էին իմ՝ հավաքական հրավիրվելու կապակցությամբ»,- ասել է 22-ամյա ֆուտբոլիստը: Նշենք, որ Էդգար Բաբայանը «Հոբրոյի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 4 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Անդրե Կալիսիրը եւս Հայաստանի ազգային հավաքականից առաջին անգամ հրավեր ստանալուց հետո կիսվել է տպավորություններով. «Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նախորդ շաբաթ զանգեց ինձ եւ ասաց, որ ցանկանում է ինձ տեսնել թիմում: Շատ հետաքրքիր կլինի ներկայացնել ազգային հավաքականը: Հիմա պետք է պատրաստել անհրաժեշտ փաստաթղթեր: Մայրս հայ է, իսկ հայրս Սիրիայից է: Նրանք հանդիպել են Թուրքիայում»: Շվեդիայի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 7 հանդիպման՝ բոլոր խաղերում հանդես գալով առանց փոխարինման:

Պաշտոնական. Ունաի Էմերին՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА