ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲԻԶՆԵՍԸ «ՍԿԵԼ ԷՐ», ԵՎ ՆԱ ՀԱՅՏՆՎԵԼ ԷՐ ՄԵԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՏԱԿ»

15.05.2018 21:45 ՔՐԵԱԿԱՆ
«ԲԻԶՆԵՍԸ «ՍԿԵԼ ԷՐ», ԵՎ ՆԱ ՀԱՅՏՆՎԵԼ ԷՐ ՄԵԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՏԱԿ»

HSBC բանկի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա հարձակման, ոստիկանի, անվտանգության աշխատակցի, ինչպես նաեւ սպանության փորձի դեպքով հարուցված քրեական գործով անցնող կասկածյալ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը շարունակում է լռել եւ ցուցմունք չտալ:

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբայրը կալանավորվել է. մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Հիշեցնենք՝ Դանիելյանը դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել էր բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել էր տեղում, իսկ մյուսը կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածք էր ստացել: Հանցագործին հետապնդելիս հրազենային վիրավորում էր ստացել բանկի տարածք հասած ոստիկան, ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, ում կյանքը փրկել չէր հաջողվել:

Մեզ հաջողվեց որոշ մանրամասների տեղեկանալ դեպքի օրվա վերաբերյալ: Մասնավորապես, մեր աղբյուրի փոխանցմամբ.

- Թեպետ նշվում է, որ Դանիելյանը որեւէ ֆինանսական խնդիր չունի եւ ապահովված անձ է, սակայն դա, համենայնդեպս, ներկա պահին եղած տվյալով, իրականությանը չի համապատասխանում: Այո, Դանիելը ապահովված էր, ուներ բիզնես՝ արժեթղթերի շուկայում էր բիզնես գործունեություն ծավալում: Ամեն բան ի սկզբանե լավ էր ընթանում, բայց վերջին մեկ տարվա ընթացքում նրա բիզնեսը, այսպես ասած, «սկել էր», եւ նա հայտնվել էր մեծ պարտքերի տակ: Եվ հենց պարտքերն են պատճառ բերել՝ իր կատարած հանցանքի համար: Ինչ վերաբերում է դեպքի օրվան, ապա նա սովորականի նման գնացել է աշխատանքի, կատարել իր աշխատանքային պարտավորությունները: Հետո, ընդմիջմանը, բոլորի նման դուրս է եկել ընդմիջելու: Ով իմանար, որ Դանիելը գնում է ոչ թե ընդմիջման, այլ... Դեպքից հետո պարզվել է, որ նա հեռախոսները թողել էր աշխատասենյակում. ըստ երեւույթին նախապես պլանավորել էր ամեն բան: Գործընկերները ու ընկերները մինչ օրս շոկի մեջ են: Շատ հավասարակշռված մարդ էր, խելացի, գրագետ, բայց ասում են` վերջին շրջանում շատ ինքնամփոփ էր, ոչ ոքի հետ չէր կիսվում: Որպես պետ շատ խստապահանջ էր եւ կարգապահ: Ունի երեք չափահաս երեխա, մեկը ամուսնացած է, մյուս երկուսը` ուսանող:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА