ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տղերքի բախտը բերել է, որ իրենց հետ չեմ եղել». Արամ Սարգսյան

15.05.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Տղերքի բախտը բերել է, որ իրենց հետ չեմ եղել». Արամ Սարգսյան

Ձեւավորվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմը, որից հետո` քսանօրյա ժամկետում վարչապետն Ազգային ժողով պետք է ներկայացնի գործադիրի ծրագիրը: Ընդ որում` առաջին իսկ նշանակումներից հանրության լայն շրջանակներում եղան առաջին հիասթափություններն, այսպես ասած, նոր իշխանություններից: Կադրային այս փոփոխությունների մասին զրուցեցինք ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ստեղծագործական միությունների խնդիրների վերաբերյալ

«ՕՍԻՊՅԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔՈՒՄ ՇԱՆ ՄԻՍ ԿԵՐԱԾ ՄԱՐԴ ՉԳԻՏԵՄ»

– Պարոն Սարգսյան, հանրությունը սկսել է քննադատել Ն. Փաշինյանի նշանակած կադրերին` սկսած նրանից, որ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում հայտնվեց Վալերի Օսիպյանը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ոստիկանության պետ Օսիպյանից ավելի շատ ներքին կյանքում շան միս կերած մարդ չգիտեմ: Նրա այդ փորձառությունը եւ անցած ճանապարհը այն կարծիքին եմ, որ դրական է: Հասկանում եմ իմ հետ հանրահավաքներին մասնակցած այն մարդկանց մոտեցումները, ովքեր բարիկադների այս կողմում են եղել: Բայց պետք է ասեմ, որ մեր ժողովուրդը 1700 տարվա քրիստոնյա լինելով` ուզում է ոստիկանին ու քահանային նույնականացնի: Ես չգիտեմ որեւիցե ոստիկան, որը երկար տարիներ աշխատած լինի ոստիկանությունում, ունենա գնդապետի կոչում ու ամեն առավոտ վեր կացած, օրհնած լինի ժողովրդին, բարեմաղթանքներ հղած լինի: Այս առումով շատ լավ եմ նայում Օսիպյանի նշանակմանը:

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԷԻՆ, ՀԻՄԱ` ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ

– ժամանակին «Ելքի» պատգամավորները քննադատում էին ՀՀԿ-ական նախարարներից ու պատգամավորներից նրանց, ովքեր բանակում չեն ծառայել: Այսօրվա կառավարության կազմի նորանշանակ նախարարները մեծամասամբ բանակում չեն ծառայել: Ինչպե՞ս եք վերաբերում դրան:

– Համարում եմ, որ բանակում ծառայելը շատ կարեւոր է ցանկացած տղամարդու համար, բայց կան բազմաթիվ հարգելի հանգամանքներ, որ մարդը բանակում չի ծառայում: Պետությունն օրինական կարգով մարդուն կրթություն ստանալու կամ կրթությունը շարունակելու համար տարկետում է տվել, իսկ այդ հանգամանքը հարգանքի արժանի է եւ չի կարող խոչընդոտ հանդիսանալ բարձր պաշտոն զբաղեցնելու համար: Մարդը գիտության մեջ առաջընթաց ունի, մինչեւ 27 տարեկանը գնացել ու կրթություն է ստացել ու դրանից հետո ազատվել է զինվորական ծառայությունից, դրա համար մեղադրել մարդուն, որ դու չես ծառայել, պետական պաշտոն չպետք է զբաղեցնես, կարծում եմ` արդար չէ: Եվ նաեւ արդար չէ պաշտոն չտալն այն մարդուն, ով առողջական խնդիրներով  բանակից ազատվել է... Այսինքն` այն, ինչ օրենքի շրջանակում է եղել, չպետք է խանգարի մարդու պաշտոնավարման կամ բարձր պաշտոններ ունենալու առաջխաղացմանը: Այնպես որ, օրենքի շրջանակում բանակից ազատվելը թերություն չեմ համարել, չեմ համարում ու երբեք չեմ համարի:

«Սա ուղղակի անիմաստ միջոցառում է». Մհեր Մկրտչյան

«ԵԹԵ ԱՅԴ «ՔԱՅԼ ԱՐԱ» ՇԱՐԺՄԱՆ ՀԵՏ ԼԻՆԵԻ, ԱՅԴ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ԷԼ ԼԻՆԻ»

– Ի վերջո, անգամ «Ելքում» կարելի էր գտնել գործադիրում աշխատած, ավելի փորձառու գործիչների, որոնք կարող էին վերցնել նախարարական պորտֆելները: Այդ թվում` նաեւ Դուք կարող էիք լինել, որպես նախկին վարչապետ: Ինչո՞ւ նախարարների աթոռներին հայտնվեցին անփորձները:

– Այդ փորձառուներս ի՞նչ էինք շատ ավելի լավ արել, ինչքա՞ն է այդ փորձառուներիս աշխատանքից գոհ մեր ժողովուրդը, որ հիմա այդ փորձառությունը նայվում է` որպես համար առաջին ցուցանիշ: Պիտի ասեմ, որ փորձառության եւ արագ գործին տիրապետելու առումով նշանակումները շատ ճիշտ էին: Պաշտպանության նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, արտգործնախարարը, ուղղակի, հոյակապ նշանակում էր: Գիտեք, էս էն դեպքն է, որ մեկին մեկ համընկնում է նշանակումներն ու իմ անձնական ցանկությունը: Այսինքն` այն ոլորտները, որը հենց վաղվանից պիտի աշխատեն, այդ մարդիկ փորձառու են, եւ այդ գործում, այդ կառույցներում ում հարցնեք, որեւէ մեկը չի ժխտի նրանց փորձառու լինելը: Իսկ այն ոլորտներում, որոնք, այսպես ասեմ` նախարարություններ են, որտեղ գործընթացը հնարավորություն է տալիս մեկ-երկու ամիս ամբողջությամբ այդ գործունեությունը ուսումնասիրել, շատ ճիշտ է նոր մարդիկ դնելը: Հներն ինչպիսին որ կան` հնի դինամիկայով, նույն ռելսերով, նույն ուղղությամբ շարժվում են, ու որեւէ փոփոխություն չկա: Իսկ մեզ փոփոխություն է պետք: Դրա համար պետք են ոչ թե այն մարդիկ, ովքեր այդ ոլորտում փորձ ունեն, այլ մարդիկ, ովքեր պատրաստ են այդտեղ փոփոխություն բերել: Ինչ վերաբերում է ինձ, եթե ես «Քայլ արա» շարժման հետ լինեի, այդ հեղափոխությունը չէր էլ լինի, որովհետեւ իմ փորձը կխանգարեր այդ հեղափոխությունն անելուն: Առհասարակ, այդ առումով տղերքի բախտը բերել է, որ ես իրենց հետ չեմ եղել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА