ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր կառավարությունում Ռադիկ Մարտիրոսյանը գտավ իր գաղափարակցին

15.05.2018 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նոր կառավարությունում Ռադիկ Մարտիրոսյանը գտավ իր գաղափարակցին

Այսօր ՀՀ վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանը, երբ ժամանակին հեռացվել էր Երեւանի պետական համալսարանից« բուհը ղեկավարում էր Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայիս նախագահ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: Նրա հետ զրույցում «Իրավունքը» հետաքրքրվեց վարչապետի պաշտոնում Ն. Փաշինյանի քայլերի, հատկապես նրա նախագահությամբ կառավարության առաջին նիստից հետո ստացած տպավորությունների մասին:

«Ֆրանկոֆոնիայի միջոցառումները կիրականացվեն պատշաճ մակարդակով».Լ.Մակունցը վստահեցրել է Ջ. Լաքոտին

- Կառավարության նիստում հարցերը քիչ էին: Այնպես որ, նորմալ, սովորական ընթացակարգով դրանք քննարկվեցին: Նոր վարչապետը հետաքրքրվում էր ամեն հարցի վերաբերյալ, դե հուսանք, որ աստիճանաբար գործընթացները կկարգավորվեն, եւ խնդրի լուծումները կլինի այն մակարդակի վրա, ինչն անհրաժեշտ է:

– Պարոն Մարտիրոսյան, Նիկոլ Փաշինյանից ի՞նչ ակնկալիքներ ունեք գիտության ասպարեզում:

– Իսկապես, սպասումներ ունենք, որովհետեւ մեր գիտությանն անցած տարիների ընթացքում պետական հոգածությունը քիչ է եղել: Հույս ունենք, որ պետք է ավելանա այն, թե չէ մեր գիտության արդյունքների համար արդեն մենք դժվարություններ ենք ունենում:

– Ի՞նչ կասեք կառավարության նոր նախարարների նշանակման մասին:

– Շատերին ես ծանոթ չեմ, կարծում եմ` պետք է նորմալ լինի:

Ի դեպ, բոլորովին պատահական չէ, որ ԳԱԱ նախագահը հիմա էլ ակնկալիքներ ունի այս իշխանությունից եւ համակերպվել է անգամ բուհը չավարտած իր նախկին ուսանողին վարչապետի աթոռին տեսնելու հետ: Հիշո՞ւմ եք, որ Ռ. Մարտիրոսյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս Հայաստանն անվանել էր «քոսոտ երկիր» ու արժանացել հանրության քննադատությանը: Դե հիմա էլ ԳԱԱ նախագահը նոր կառավարությունում կգտնի իր գաղափարակցին, քանի որ նորանշանակ առողջապահության նախարարն էլ կարծում է, թե Հայաստանը «չմո երկիր է», ինչի մասին ժամանակին հայտարարել էր սոցցանցում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА