ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒՐ ԵՆ ՄԵԶ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

15.05.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՒՐ ԵՆ ՄԵԶ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ  ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սկսենք նրանից, որ այժմ գործադիր իշխանությանը տիրացած կուսակցությունը` «Քաղաքացիական պայմանագիրը», դեռ շատ հեռու է ԽՄԿԿ-ի պես բան դառնալուց: Ոչ թե չեն ուզում, այլ օբյեկտիվորեն դրա համար պայմաններ չկան: Համ էլ, եթե օրինակ, 20-րդ դարի սկզբներին գոյություն ունենային ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, ապա դժվար թե մենք ականատես լինեինք այնպիսի երեւույթի, ինչպիսին բոլշեւիզմն է: Թե չէ այսօր էլ 20 քանի տարեկան ֆանատիկոսի աչքերով ավիսնուրիջանյանների պակաս չկա:

ԺԻԼԵՏԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

 

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ

Ներկայիս թավշյա հեղափոխության վերաբերյալ կոնսպիրոլոգիական տեսությունների պակաս չկա` տարբեր խուճուճության եւ տրամագծորեն իրար հակասող: Բայց դրանցից յուրաքանչյուրն արտացոլում է ճշմարտության սոսկ մեկ հատվածը: Անշուշտ, հեղափոխությանը մասնակցել են տարբեր փողեր, տարբեր կառույցներ, տարբեր արտաքին խաղացողներ: Նրանցից ոչ մեկը ամբողջովին չի հասել իր ծրագիր-մաքսիմումին, ոմանք էլ ձախողվել են: Սակայն դա առանձին մեծ թեմա է, որին առաջիկայում անպայման անդրադառնալու ենք: Իսկ առայժմ արձանագրենք հետեւյալը` արտաքին քաղաքականությունը փոփոխություն չի կրել: Դրա մասին վկայում են ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի «օրհնվի էն սհաթը» բազում հավաստիացումները, այլեւ Սոչիում տեղի ունեցած հանդիպումը: Հյուսիսային դաշնակիցը չի արդարացրել այն մտավախությունները, թե ՀՀ նոր վարչապետին սվիններով կընդունեն, կամ անբարյացակամություն կդրսեւորվի: Անգամ նկատելի էր, որ ռուսական հիմնական հեռուստաալիքները ջանք գործադրեցին` քողարկելու Նիկոլ Փաշինյանի ոչ այնքան վարժ ռուսերենը, իսկ Սոչի մեկնելու նախօրեին Կրեմլը մատուցեց, թեեւ փոքրիկ, բայց հաճելի նվեր` մեր երկրի եւ ժողովրդի հասցեին զազրելի այլանդակություններ բլթացրած Լեոնտեւի պաշտոնական ներողությունը` գրավոր տեսքով: Ի դեպ, շարունակելիություն նկատվել է եւ ԱԳՆ-ում: Արտգործնախարար նշանակվել է բազմափորձ դիվանագետ Զոհրաբ Մնացականյանը, ով ունի ե՛ւ խորհրդային, ե՛ւ արեւմտյան դիվանագիտության հարուստ փորձ: Սերժ Սարգսյանի վարչակարգի ուղեգծի շարունակելիությունը, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, պահպանվել է նաեւ ամբողջ ուժային «բլոկում»: Ըստ էության, այդ համակարգերը` ԱԳՆ, ՊՆ, Ոստիկանություն, ԱԱԾ, մեր երկրի ամենակայացած կառույցներն են, որոնք նաեւ որոշակի շրջանակների մեջ են դնում այդ համակարգերը գլխավորողներին` անկախ սեփական պատկերացումներից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ե՛ւ վերաբերմունքը ուժային նշանակումներին, ե՛ւ Սերժ Սարգսյանի  արտաքին քաղաքականությունը շարունակելը նաեւ ցույց են տալիս, որ թեեւ խորհրդարանական կարգերը մեր երկրում շատ երիտասարդ են, բայց արդեն որոշակիորեն թելադրող են եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի համար:

 

ԻՍԿ ՄՅՈՒՍ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ` ԲԱԶՄԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԻԼԱՇՓՈԹ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ, «ՋԱՐԴՈՂ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ» ԵՎ ԱՅԼՔ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից եւ ընդհանրապես «Ելք» դաշինքից կատարված նշանակումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանը բավականին աղքատիկ է` կարող կադրերի տեսակետից: Բացառությամբ Արտակ Զեյնալյանի, մյուսները պետական կառավարման փորձ չունեն: Ու այդտեղ տեսնում ենք մոտավորապես նույն իրավիճակը, ինչ ժամանակին նախասահմանել էր Լենին պապիկը, թե ամեն խոհարարուհի  կարող է պետություն կառավարել: Ճիշտ է, այսօրվա «խոհարարուհիները» Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք առաջատար բուհերի դիպլոմներն ունեն, հաճախ նաեւ` գիտական կոչումներ, սակայն դա նրանց ամենեւին չի օժտել ազգային մտածողությամբ: Մեծամասամբ նրանք կոսմոպոլիտ գաղափարախոսության կրող են, եւ եթե չլինի հանրության եւ ազգային պահպանողական ընդդիմության` ՀՀԿ-ի եւ դաշնակից կուսակցությունների մշտական ճնշումը, ապա ի վիճակի են հասցնել երկիրը աղետալի հանգրվաններ: Վառ օրինակն աչքներիս առաջ է` Թբիլիսիում ծավալված «պլանքաշների հեղափոխությունը», երբ բազմահազարանոց ցուցարարները բողոքում են ոստիկանության կողմից թմրանյութ մատակարարողների ձերբակալության դեմ եւ հարկադրում ՆԳ նախարարին այդ ձերբակալությունների համար ներողություն խնդրել: Սակայն հերիք է զուտ «ելքիստական» նախարարների մասին: Մեկ փոխվարչապետ, որն ակնհայտորեն «ռեժիմի» մարդ է` Մհեր Գրիգորյանը, բանկային ոլորտի պրոֆեսիոնալ է: «Ռեժիմային» պետք է համարել նաեւ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի նախարարներին, քանզի երկուսն էլ եղել են նախորդ վարչակարգերի կառավարություններում: ՀՅԴ-ից, որոնք «հին  ընկերները չեն դավաճանում» կատեգորիաից են, չենք էլ ուզում խոսել` ոչ բարեհունչ բառապաշարի գայթակղությունից խուսափելու համար: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա ունենալով հանդերձ որոշակի փորձ եւ հմտություն ձեռք բերած կադրեր, չգիտես ինչու, նրանք գերադասել են կառավարություն գործուղել բավականին անորակ կադրերի: Այսպես, տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար նշանակվել է այդ ոլորտից անչափ հեռու ոստիկանական քննիչը, Հրաչյա Ռոստոմյանի նշանակումով ԱԻՆ-ում, շատերը կանխատեսում են, որ այդտեղ մշտապես արտակարգ իրավիճակ է լինելու, իսկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը, միգուցե, Դարվինի մրցանակի է արժանի, քանզի հաջողացրել էր ֆեյսբուքյան իր էջում սխալ գրել իր իսկ նախարարության անունը...

Այսպես կոչված «անկախ» կադրերը նույնպես հարցեր են առաջացնում: Առողջապահության նախարար նշանակված վերին աստիճանի անտակտ «գարդասիլիստ» Արսեն Թորոսյանը արդեն հասցրել է անգամ հեղափոխական զանգվածների աչքի գրողը դառնալ: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի թերեւս հիմնական արժանիքը, որը հայտնաբերվում է, դա ամերիկյան Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանավարտ լինելն է, ինչը չի ասում, թե ինչով է նա, օրինակ, առավել, քան` Դավիթ Սանասարյանը, կամ մեկ այլ գրանտասեր ակտիվիստ: Կա նաեւ հաճելի բացառություն` որ Ֆինանսների նախարարությունը վստահվել է ոլորտի հնագույն գիտակներից մեկին` Ատոմ Ջանջուղազյանին:

ՔԱՆԻ՞ ՏԻՐՈՋ ԾԱՌԱ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՄԱՑԱՆՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Ներկայիս նախարարներից ոչ քչերը ժամանակին չեն էլ մտածել, որ նախարար կդառնան, եւ սոցիալական ցանցերում զետեղել են ինչ ասես: Եվ այդ ամենը հիմա նրանց երեսով տվողների պակաս չկա: Այսպես, հենց նախկինում արված ծայրաստիճան ցինիկ մեկնաբանությունների համար Արսեն Թորոսյանը նշանակումից ժամեր անց դարձավ այն նախարարը, ում հրաժարականը վարչապետից պահանջում են արդեն նիկոլականները: Սոցիալական ցանցերը եւ առհասարակ լրատվական կայքերը նաեւ այլ հետքեր են պահպանել: Վիրտուալ տիրույթը ամեն ինչ այնքան հուսալի եւ անջնջելի է պահում, որ որեւէ նախարարի անցյալում թույլ տված որեւէ տգեղ արարք աննկատ չի մնում: Ի դեպ, սոցցանցերի շնորհիվ նաեւ ոչ այնքան լավ վիճակում հայտնվեցին, այսպես կոչված, «շուստրիները»: Այսպես, ոմանք շտապեցին իրենց անձնական էջերից հեռացնել Սերժ Սարգսյանին ուղղված գովեստի բոլոր խոսքերը, ինչի համար պարսավանքի ենթարկվեցին ինչպես ՀՀԿ-ականների, այնպես էլ նիկոլականների կողմից: Եվ, խոշոր հաշվով, դա պոզիտիվ է, որ մեր երկրում ձեւավորվում է առնետավազքի եւ «շուստրիության» հանդեպ անհանդուրժողականության մթնոլորտ: Ինչեւէ, համացանցի ազդեցությունը նույնպես շատ ընդարձակ թեմա է, որը ենթակա է լուսաբանման: Եվ դա էլ անպայման կանենք:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻՆ Է ՙՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ ԾՆՎԱԾ՚ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Թավշյա» հեղափոխության ընթացքում քանիցս հայտարարվել էր, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի ունենալու կապեր «ռեժիմի» հետ, չի լինելու օլիգարխիկ, չի կառուցվելու անձնական կապերի եւ քավորասանիկային հարաբերությունների հիման վրա, զերծ է մնալու օտարերկրյա ազդեցություններից...

Սակայն այդ գեղեցիկ խոստումներից առայժմ տեսնում ենք թերեւս միայն կազմի երիտասարդացումը: Կառավարությունում կան Սերժ Սարգսյանի վարչակարգի հետ սերտորեն կապված մարդիկ, կան հարուստներ եւ գործարարներ, շատերն ունեցել են/ունեն կապեր արեւմտյան կառույցների հետ, շատ են մարդիկ, որ նշանակվել են անձնական հավատարմության կամ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով: Եվ վերջապես, ՀՀԿ կառավարությանը մշտապես մեղադրել են, որ այնտեղ շատ են բանակում չծառայածները, սակայն նոր կառավարությունում էլ նրանց պակասը չի զգացվում: Ստորեւ աղյուսակի տեսքով ներկայացնում ենք նոր իշխանության բնութագրիչները: Շարունակաբար շարքով կներկայացնենք բոլոր բարձրաստիճաններին:

«...ԶԻ ԵՐԿՐԻԴ ԻՇԽԱՆԱՒՈՐՔ ՄԱՆՈՒԿ ԵՆ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА