ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չի ամաչո՞ւմ Անահիտ Բախշյանը, չէ՞ որ իր ամուսինը ՀՀԿ֊ական էր

15.05.2018 15:21 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Չի ամաչո՞ւմ Անահիտ Բախշյանը, չէ՞ որ իր ամուսինը ՀՀԿ֊ական էր

Երբ Անահիտ Բախշյանը հայտարարում է,  որ ՀՀԿ-ն հեղինակազրկված է   մինչև վերջ և Տարոն Մարգարյանը, որպես այդ կուսակցության անդամ, պետք է հրաժարական տա չի՞ ամաչում…

Ամուսինը դանակահարել է Playboy-ի մոլդովացի մոդելին եւ ինքնասպան է եղել

Չէ՞ որ Անահիտ Բախշյանը ժամանակին ՀՀԿ-ի առաջնորդներից մեկի`   Յուրի Բախշյանի կինն է, ով  տարիներ առաջ նույն ՀՀԿ-ի շնորհիվ  բարձր պետական պաշտոններ է զբաղեցնում, իսկ այդ ժամանակ, երբ Յուրի Բախշյանը Հանրապետական էր, Անահիտ Բախշյանը  չեմ հիշում որ  ապրեր ժողովրդի դարդ ու ցավով, քննադատեր իշխանություններին…
Թե՞ այդ ժամանակ ժողովուրդը լավ էր ապրում, մեզանում անարդարություններ չկային…
Թե՞ այդ ժամանակ Անահիտ Բախշյանի կյանքում ամեն բան լավ  էր և ժամանակ չուներ մտածել ժողովրդի մասին:

Եթե երջանկահիշատակ Յուրի Բախշյանը հոկտեմբերի 27-ին չզոհվեր դավադիր գնդակից`  ներքին վստահություն ունեմ, որ Յուրի Բախշյանն այսօր էլ կլիներ Հանրապետական, Անահիտ Բախշյանն էլ  կապրեր իր հանգիստ կյանքով՝ այդպես էլ չնկատելով, որ Հայաստանում ժողովուրդը լավ չի ապրում, կան անարդարություններ և այլն, և այլն… 

Մենք ապրում ենք ցինիզմի, էժանագին փիառի, ամեն գնով պաշտոնի հասնելու  զզվելի ժամանակներ, բայց խորապես վստահ եմ, որ  հաղթելու է մեր ժողովրդի իմաստությունը և յուրաքանչյուրը ստանալու է իր արժանի գնահատականը:

Չի կարելի  սեփական ամբիցիաների համար խաղալ առանց այն էլ  դժվար կյանքով ապրող մեր ժողովրդի զգացական լարերի վրա:

Աստված ամեն բան տեսնում է…

Այս մասին գրում է Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА