ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք ճիշտ ուղղության վրա ենք». Կոռուպցիայի համար 2017-ին մեղադրվել է 101 պաշտոնյա

15.05.2018 13:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
«Մենք ճիշտ ուղղության վրա ենք». Կոռուպցիայի համար 2017-ին մեղադրվել է 101 պաշտոնյա

2017 թվականի ընթացքում միայն կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 1663 դեպք է արձանագրվել, որը 92-ով գերազանցում է 2016-ին արձագարված դեպքերին, այսօր խորհրդարանում ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով 2017 թվականի գործունեության մասին հաղորդումը։

«Ես ցավում եմ, որ ԱԱԾ տնօրենը շտապում է հայտարարություններ անելու համար». Վահրամ Բաղդասարյան

Պաշտոնյայի խոսքով՝ հաշվի առնելով այն, որ կոռուպցիոն հանցագործություններն ունեն լատենտայնություն և դրանց արձանագրման աճը ցույց է տալիս, որ «կոռուպցիայի նկատմամբ կա անհանդուրժողական մոտեցում»։

2017 թվականին կաշառք ստանալու մեղադրանքով դատի է տրվել 43 պաշտոնատար անձ. 2016-ին այդ թիվը եղել է 26։

2017 թվականին քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 599 անձ։

Ըստ գլխավոր դատախազի՝ փոխվել է քրեական հետապնդման ենթարկված անձանց կազմը։ Նրա ներկայացրած տվյալներով, Հատուկ քննչական ծառայությունում և Ազգային անվտանգության քննչական վարչությունում 2017-ին քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ։ Այդ անձանց շարքում 45-ը ոստիկանության աշխատակիցներ են եղել, այդ թվում՝ 4-ը բաժնի պետեր՝ անձնագրային վարչության պետ, քրեական հետախուզության բաժանմունքի պետ և այլն։

Քրեական հետապնդման ենթարկված պաշտոնյաներ են եղել նաև Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից (ԴԱՀԿ), Պետեկամուտների կոմիտեի 10 պաշտոնյաներ, մաքսային ծառայության 1 պետ։ Դատի տրված անձանց թվում են՝ ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, երկու դատավորոներ, դատախազության մեկ դատախազ, Քննչական կոմիտեի երեք քննիչներ և այլն։

«Այս ոլորտում ձեռքբերումները մեզ թույլ են տալիս վստահորեն խոսելու այն մասին, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք։ Կարող եմ ասել, որ բարելավել է նաև ինչպես օպերատիվ հետախուզական աշխատանքների քննության որակը, նաև մեծացել էհնարային վերահսկողության մակարդակը, առանց որի մենք չենք կարող ցանկալի արդյունքների հասնել», - հայտարարեց Դավթյանը՝ ընդգծելով, որ առաջիկայում արդյուքններըն ավելի շոշափելի կլինեն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА