ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր թիմի հարձակման գծում հավաքվել են ուժեղ ֆուտբոլիստներ, սակայն կարծում եմ, որ կատարելագործվելու տեղ դեռ ունենք. Օզբիլիս

15.05.2018 00:04 ՍՊՈՐՏ
Մեր թիմի հարձակման գծում հավաքվել են ուժեղ ֆուտբոլիստներ, սակայն կարծում եմ, որ կատարելագործվելու տեղ դեռ ունենք. Օզբիլիս

Մոլդովայի առաջնության 7-րդ տուրում, արտագնա խաղում, Տիրասպոլի «Շերիֆը» նվազագույն հաշվով հաղթել է «Զարյային»։

Ինչ է տեղի ունեցել «Ռեալի» հանդերձարանում և ինչու է նկատողություն ստացել Ռոնալդուն

Հյուրերի մեկնարկային կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով փոխարիվել է 33-րդ րոպեին՝ վնասվածքի պատճառով (մկանային վնասվածք)։

Խաղից առաջ 28-ամյա կիսապաշտպանը խոսել է տիրասպոլյան ակումբի մամուլի ծառայության հետ։

«Հիմա ինձ ավելի լավ եմ զգում։ Այսպիսի վնասվածքներից հետո բարդ է անհրաժեշտ մարզավիճակ վերադարձնելը։ Ուրախ եմ, որ ապաքինումս արագ է ստացվում։ Մեր թիմի հարձակման գծում հավաքվել են ուժեղ ֆուտբոլիստներ, սակայն կարծում եմ, որ կատարելագործվելու տեղ դեռ ունենք։ Պետք է գնդակով ապահովենք մեր հարձակվողներին։ Ամեն ինչ կախված է մարզիչի ցուցումներից և զբաղեցրած դիրքից։ Ցանկանում եմ նշել, որ կիսապաշտպանները շատ պարտականություններ են կատարում, դրանք միայն գոլերով և արդյունավետ փոխանցումներով չեն սահմանափակվում։  Ես դուրս եմ գալիս խաղադաշտ, որպեսզի կատարեմ իր աշխատանքը՝ հասնելով դրական արդյունքի։ Շատ դերբիներ են հիշվել կարիերայումս․ «Այաքս» - «Ֆեյնորդ, «Բեշիկթաշ» - «Գալաթասարայ», «Սպարտակ» - ԲԿՄԱ։ Հիշողություններումս դրոշմվում են նման սկզբունքային խաղերում խփած գնդակները։ Լավ եմ հիշում ԲԿՄԱ-ի դարպասը խփած գոլը։ Մոլդովայում դերբիները ևս հետաքրքիր են, իհարկե հաճախելիությամբ զիջում են։ Ցանկանում եմ ավելի շատ երկրպագուներ տեսնել ստադիոններում»,- ասել է Օզբիլիսը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА