ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռեժիսոր, դերասանը համագործակցության հուշագիր է կնքել

14.05.2018 21:37 ՄՇԱԿՈՒՅԹ
Ռեժիսոր, դերասանը համագործակցության հուշագիր է կնքել

Այսօր Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում համագործակցության հուշագիր կնքվեց մի կողմից՝ համայնքապետարանի, մյուս կողմից՝ «Աբովյանի դրամատիկական թատրոն» մշակութային հիմնադրամի միջև, որի տնօրենը ռեժիսոր, դերասան ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ է։ 
Աբովյան համայնքի ղեկավար ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ բարձր գնահատեց հուշագրի կնքման փաստը՝ շեշտելով, որ այն բարձրացնելու է արդեն ավելի քան 6 ամիս ընթացող համագործակցության մակարդակը և նոր շունչ է հաղորդելու համայնքի մշակութային կյանքի կազմակերպմանը։ 
Ընդգծելով Աբովյան համայնքում մշակութային ու երիտասարդական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը՝ Վահագն Գևորգյանը առանձնապես կարևորեց թատերական կյանքի աշխուժացումը։ Ըստ նրա՝ թատրոնի միջոցով է հղկվում հասարակությունը, կրթվում ու դաստիարակվում նոր սերունդը, ուստի այդ հաստատության կարիքն ունի յուրաքանչյուր համայնք։ 
Համայնքի ղեկավարը լիահույս է, որ կնքված հուշագրով փոխգործակցությունը մուտք է գործում որակապես մի նոր փուլ, ինչի բացառիկ շահառուն լինելու է Աբովյանի բնակիչը։

«Հայֆիլմը» աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնեն գրավ պարտքերը տալու համար». ռեժիսոր. Տեսանյութ

Հավելենք, որ հուշագրի կնքման արարողությանը ներկա էին Աբովյան համայնքի ավագանու ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ, որը նույնպես իր գոհունակությունը հայտնեց հուշագրի կնքման առթիվ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА