ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես հիվանդ եմ ֆուտբոլով և չեմ կարծում, թե դա բուժվում է». Վենգեր

14.05.2018 22:23 ՍՊՈՐՏ
«Ես հիվանդ եմ ֆուտբոլով և չեմ կարծում, թե դա բուժվում է». Վենգեր

րսեն Վենգերը պատմել է, որ պլանավորում է մնալ ֆուտբոլում, նույնիսկ «Արսենալից» հեռանալուց հետո: «Արսենալը» արտագնա խաղում հաղթեց «Հադերսֆիլդին» (1:0), որը վերջին հանդիպումն էր Արսեն Վենգերի համար՝ որպես «զինագործների» գլխավոր մարզիչ:

«Ռեալը» 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր (տեսանյութ)

«Զգո՞ւմ եմ արդյոք թեթևություն: Ոչ, իրականում ես վշտացած եմ: Ամեն ինչ մի օր ավարտվում է: Ես բոլորին մաղթում եմ ամենայն բարիք, երկրպագուները շատ լավ դրսևորեցին իրենց մինչև վերջ: Ակումբին ցանկանում եմ ամենայն բարիք ապագայում»,- Վենգերի խոսքերն է մեջբերում BBC-ն:

«Շատ դժվար կլինի սովորել, բայց ես կաշխատեմ գլուխ հանել: Բայց ես առաջին հերթին կմնամ «Արսենալի» երկրպագու: Բնականաբար, ես կմնամ ֆուտբոլում: Մարզչական աշխատանք, կամ այլ մի բան: Ես հիվանդ եմ ֆուտբոլով և չեմ կարծում, թե դա բուժվում է»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА