ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ի՞նչ է, ուզում են օրենսդրորեն ոչնչացնել ՀՀ ինքնիշխանության վերջին նշույլնե՞րը». Արմեն Այվազյան

14.05.2018 19:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ի՞նչ է, ուզում են օրենսդրորեն ոչնչացնել ՀՀ ինքնիշխանության վերջին նշույլնե՞րը». Արմեն Այվազյան

ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկպալատանի խորհրդարան ստեղծել, որոնցից մեկում ներկայացված կլինեն միայն սփյուռքի ներկայացուցիչները։ «Ես առաջ եմ տանելու այդ գաղափարը։ Դա մեր ծրագրային կարեւորագույն կետերից էր», -նշում է նա: Անդրադառնալով վերոնշյալին` պատմաբան եւ քաղաքագետ, 1993-94թթ. Վիեննայում ԵԱՀԽ /այժմ` ԵԱՀԿ/ ՀՀ պատվիրակության գործող ղեկավար, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, դոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ գրում է. «Էս կարո՞ղ է հիմա էլ բան ու գործ թողնենք եւ սկսենք պայքարել այսպիսի ծայրահեղ վտանգավոր ու անհեթեթ ծրագրերի դեմ։ Այս նորանշանակը ո՛չ Սփյուռքից է բան հասկանում, ո՛չ ազգային անվտանգությունից, ո՛չ էլ անկախ պետականությունից: Ի՞նչ է, ուզում են օրենսդրորեն ոչնչացնել ՀՀ ինքնիշխանության վերջին նշույլները։ Ուզում են իրագործե՞լ ՀՀ տխրահռչակ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «Պետության վախճանը» խայտառակ հոդվածի դրույթներն առանձին վերցրած հայկական պետությունում։ Շատ կարեւոր է պարզել, թե որտեղի՞ց է ծագում այս հակապետական գաղափարախոսությունը։ Ահա այստեղ ԱԱԾ նորանշանակ պետի համար առաջանում է կարեւոր ու հրատապ մի գործ։ Ու առհասարակ, այդ որտե՞ղ ու ո՞ր երկրում են նման խորհրդարան տեսել։ Այս երիտասարդին պետք է բացատրել, որ Սփյուռքը նախեւառաջ մեր ցավն է ու թուլությունը, այլ ո՛չ թե մեր ուժը, ինչպես ինքն է երեւի կարծում»։ 

«Ջորջ Սորոսը եւ Դոնալդ Թրամփն անձնական թշնամիներ են». Սուրեն Սարգսյան

Ա. Այվազյանը գտնում է, որ սփյուռքի նորանշանակ նախարարի եւ իր թիմի պատկերացրած այդ զավեշտալի խորհրդարանում ամերիկահպատակ սփյուռքահայը պաշտպանելու է ԱՄՆ-ի շահերը, ռուսաստանահպատակը՝ ՌԴ-ինը, ֆրանսահպատակն էլ՝ Ֆրանսիայինը, իսկ Հայաստանն ու հայ ժողովրդի շահերը հայտնվելու են տասներորդ պլանում. «Այս հարցերի մասին այնքան շատ եմ գրել, որ արդեն հոգնել եմ։ Եթե մասնագետների ու հասարակության հետ խորհրդակցելու ունակություն ունեն, թող կարդան գոնե իմ «Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից» 80-էջանոց գիրքը»:

Եզրափակելով խոսքը` Ա. Այվազյանը շեշտում է. «ՀՀ նոր կառավարությունը թող զբաղվի ոչ թե մեռելածին պետականաշինական փորձարարությամբ, այլ վերջապես կառուցի ազգային անվտանգության գործուն համակարգ՝ ապահովելով ՀՀ ներքին ու արտաքին անվտանգությունը»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА