ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պոչետինոն հսկայական գումար է պահանջել «Տոտենհեմի» ղեկավարներից տրանսֆերների համար

14.05.2018 20:20 ՍՊՈՐՏ
Պոչետինոն հսկայական գումար է պահանջել «Տոտենհեմի» ղեկավարներից տրանսֆերների համար

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ակումբի ղեկավարներից պահանջել է 150 մլն ֆունտ ամառային տրանսֆերային շուկայի ընթացքում ֆուտբոլիստների ձեռք բերելու համար: 

«Շախտյորը» «ՄՅՈՒ»-ից Ֆրեդի համար 60 մլն եվրո է պահանջում

Այս մասին հայտնում է «The Telegraph»-ը: Աղբյուրի տեղեկություններով արգենտինացին ցանկանում է թիմում պահել Հարի Քեյնին, Դելե Ալիին, Էրիկսենին, Վերտոնգենին, Դայերին և Լյորիսին: Նշված բոլոր ֆուտբոլիստներին կառաջարկվի պայմանագրի երկարաձգում:

Ալդերբեյրելդը, Դենի Ռոուզը և Մուսա Դեմբելեն հնարավոր է լքեն թիմը: Պոչետինոն փորձելու է ձեռք բերել Վիլֆրիդ Զահային: Նրա տրանսֆերային արժեքը մոտավորապես 50 մլն ֆունտ է կազմում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА