ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում

14.05.2018 15:17 ՄՇԱԿՈՒՅԹ
Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում

Ռուս-հայկական մշակութային, ոչ կոմերցիոն  «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» միջոցառումը կանցկացվի 2018 թվականի մայիսի 16-ց 20-ը ՀՀ քաղաքներ Երեւանում, Գյումիրում, Գառնիում:  Միջոցառման ընթացքում կցուցադրվեն ռուսական գեղարվեստական նոր ֆիլմեր, որոնք ներկայացնում են ե՛ւ ժամանակակից  Ռուսաստանը, ե՛ւ նրա պատմական անցյալը: Ֆիլմերը կներկայացնեն հենց ստեղծողները՝ պրոդյուսերներ, ռեժիսորներ, դերասաններ, իսկ ցուցադրումից հետո կլինեն քննարկումներ հանդիսատեսի հետ: 

«Ֆրանկոֆոնիայի միջոցառումները կիրականացվեն պատշաճ մակարդակով».Լ.Մակունցը վստահեցրել է Ջ. Լաքոտին

Միջոցառման ժամանակ կցուցադրվեն տարբեր ժանրերի 12  լիամետրաժ ազգային ֆիլմեր: 

Հատուկ իրադարձությունը լինելու է  «Բոլշոյ» ֆիլմի ցուցադրությունը՝ Գառնիի բաց հարթակում: Այն կներկայացնեն ֆիլմի ռեժիսոր Վալերի Տոդորովսկին եւ գլխավոր դերակատարուհի՝ դերարսանուհի, բալետի պարուհի Աննա Իսաեւան:

Բացման ֆիլմ

 «Դեպի վեր» (2017, ռեժիսոր՝  Ա. Մեգերդիչև) 

Մուտքն ազատ է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА