ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաստաբանների հայտարարությունը՝ ՀՀ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության վերաբերյալ

14.05.2018 14:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Փաստաբանների հայտարարությունը՝ ՀՀ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության վերաբերյալ

26.04.2018թ․ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր թեկնածու: Այդ առաջադրման կապակցությամբ մտահոգությամբ հանդես էին եկել ավելի քան 30 հասարակական կազմակերպություններ , ինչը և դիմումի տեսքով ներկայացվել էր Հանրապետության նախագահին և Ազգային ժողովին: 04.05.2018թ. Հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուն չընտրվեց Ազգային ժողովի կողմից ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չէին պահպանվել մի շարք ընթացակարգային և թեկնածուին առաջադրվող պահանջներ: Անհրաժեշտ է ի սկզբանե թոթափել այն թյուր կարծիքը, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տասնօրյա ժամկետում Հանրապետության նախագահը պարտավոր է առաջադրել նոր թեկնածու։ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված՝ նոր թեկնածու առաջադրելու ժամկետային սահմանափակման նպատակը չի կարող գերակշռել Սահմանադրությամբ սահմանված Սահմանադրության պահպանության շահի նկատմամբ: Բացի դրանից, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի կարգավորման առարկան չի ընդգրկում Հանրապետության նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կարգավորումը: Ուստի Հանրապետության նախագահը չի կարող գերապատվություն տալ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ԱԺ աշխատանքի կազմակերպման տեխնիկական պահանջներով՝ ի վնաս իր սահմանադրական հիմնական խնդրի լուծման: Վերոնշյալը ոչ միայն անհրաժեշտ, այլև միակ հնարավոր ձևաչափն է, որն ի զորու է երաշխավորելու իրավաբանական համայնքում բարձր որակավորում և հեղինակություն ունեցող մասնագետներից հավասար և արդար մրցակցության արդյունքում թափանցիկ և հրապարակային ընթացակարգերով թեկնածուի ընտրությունը: Դժվար է պատկերացնել մասնագիտական որակների և անձնական հատկանիշների բարձր ստանդարտների համապատասխանող որևէ մասնագետի, որը պատրաստակամություն կդրսևորի ստանձնելու նման բարձր պաշտոն ստվերային պայմանավորվածությունների արդյունքում։ Էլ ավելի դժվար է պատկերացնել, որ այդպիսի ճանապարհով ընտրված դատավորը երբևէ կունենա անկախ ու անկողմնակալ գործելու կարողություն: Դատարանների ձևավորման և դատավորների ընտրության մրցութային ընթացակարգերը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքում և պրակտիկայում ընդունված ստանդարտներ են, որոնք կոչված են ապահովելու ինչպես մասնագիտական և անձնական բարձր որակներ ունեցող թեկնածուների ընտրությունը, այնպես էլ նրանց անկախությունն ու համապատասխան դատարանների հեղինակությունը: Նկատի ունենալով վերոգրյալը և նպատակ ունենալով ապահովելու Սահմանադրությամբ սահմանված իրավունքներն ու սկզբունքները՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների շրջանակներում կարող է և պետք է ձևավորի մրցութային հանձնաժողով, որը չպետք է օժտված լինի պետաիրավական լիազորություններով և, հանդիսանալով խորհրդակցական մարմին, իրականացնի հավասարության և արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հրապարակային մրցույթ և Հանրապետության նախագահին ներկայացնի խորհրդատվական կարծիք մրցույթին մասնակցած հավակնորդների վերաբերյալ, որոնցից և Հանրապետության նախագահն Ազգային ժողովի ընտրությանը կառաջադրի իր ընտրությամբ լավագույն թեկնածուին, իսկ Ազգային ժողովն, իրեն վերապահված լիազորության շրջանակներում, հիմք ընդունելով խորհրդատվական մարմնի եզրակացությունը և Հանրապետության նախագահի առաջադրումը, քննարկման և քվեարկության արդյունքում կընտրի Սահմանադրական դատարանի դատավոր: Կարևոր է նկատի ունենալ, որ միայն վերը նշված չափանիշներին և սկզբունքներին համապատասխանող ընթացակարգով թեկնածուի ընտրությունն ու առաջադրումը կապահովի Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության սահմանադրաիրավական բովանդակությունը՝ Ազգային ժողովին տրամադրելով առաջադրված թեկնածուին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու հարցում բոլոր անհրաժեշտ և բավարար հիմքերը: Նշվածը պարտադիր նախապայման է ինչպես իշխանությունների հավասարակշռման և փոխադարձ զսպման սահմանադրական սկզբունքի, այնպես էլ Ազգային ժողովին վերապահված՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության լիազորության բովանդակության ապահովման տեսանկյունից: Վերոնշյալ հանձնաժողովը պետք է համալրված լինի հեղինակավոր իրավաբաններով, վայելի հանրային վստահություն և համապատասխանի անկախության և անկողմնակալության չափանիշներին: Խորհրդատվական հանձնաժողովի հնարավոր կազմը կարող է բաղկացած լինել հանրային բարձր հեղինակություն վայելող իրավաբաններից՝ ընտրված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, որոնց առաջադրումը ևս կարող է իրականացվել իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների (Կառավարություն, Բարձրագույն Դատական Խորհուրդ և այլն) կողմից։: Խորհրդատվական հանձնաժողովը հավակնորդների մրցույթի արդյունքում պետք է խորհրդատվական կարծիք ներկայացնի թեկնածուների վերաբերյալ՝ հիմք ընդունելով նման ընտրությունների նկատմամբ կիրառելի պահանջները եւ ընթացակարգերը: Լիահույս ենք, որ Հանրապետության նախագահը, հիմք ընդունելով վերոգրյալը և առաջնորդվելով Սահմանադրական դատարանի բարձր հեղինակության ապահովման անհրաժեշտությամբ, կանսա քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ մասնագիտական համայնքի ներքորստորագրյալ ներկայացուցիչներիս պահանջին և ձեռնամուխ կլինի հավասարության և արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հրապարակային ընթացակարգով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության և առաջադրման գործընթացին՝ հիմնված բարձր հեղինակություն վայելող հանձնաժողովի խորհրդատվության վրա: Հայտարարությունը ստորագրած փաստաբաններ.

Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ հրապարակումները»

1. Մուշեղ Շուշանյան, արտոնագիր 387 2. Լուսինե Հակոբյան, արտոնագիր 1203 3. Տիգրան Եգորյան արտոնագիր՝ 1187 4. Դիանա Գրիգորյան, արտոնագիր՝ 717 5. Քրիստինա Բեյբության, արտոնագիր 1849 6. Դավիթ Գյուրջյան, արտոնագիր՝ 1897 7. Մարգարիտա Գյուլումյան, արտոնագիր’ 1940 8. Անի Գինոսյան, արտոնագիր՝ 1939 9. Հրանտ Դավթյան, արտոնագիր՝ 521 10. Տիգրան Աբրահամյան, արտոնագիր 1347 11. Գարիկ Մալխասյան, արտոնագիր՝ 838 12. Կիմա Սարյան, արտոնագիր՝1249 13. Արմեն Սողոմոնյան, արտոնագիր՝ 771 14. Ալմաստ Սարգսյան, արտոնագիր՝ 2371 15. Հրաչ Քոչարյան, արտոնագիր՝ 2027 16. Հասմիկ Պետրոսյան, արտոնագիր՝ 2215 17. Ծովինար Բալայան, արտոնագիր՝ 1929 18. Արամազդ Կիվիրյան, արտոնագիր՝ 800 19. Արայիկ Պապիկյան, արտոնագրի՝ 970 20. Արմեն Հայրապետյան, արտոնագրի՝ 1787 21. Մարատ Կոստանյան, արտոնագիր՝ 552 22. Գևորգ Դավթյան, արտոնագիր՝ 520 23. Հայկ Սանոյան, արտոնագիր՝ 2047 24. Փիրուզա Վարդանյան, արտոնագիր՝ 2128 25. Մարո Խաչատուրյան, արտոնագիր՝ 1434 26. Երվանդ Վարոսյան, արտոնագիր՝ 776 27. Անահիտ Չիլինգարյան, արտոնագիր՝ 1518 28. Նաիրա Սահակյան, արտոնագիր՝ 555 29. Նինա Կարապետյանց, արտոնագիր՝ 551 30. Գոհար Պետրոսյան, արտոնագիր՝ 1838 31. Հայարփի Սարգսյան, արտոնագիր՝ 1926 32. Մարիամ Քյանդարյան, արտոնագիր՝ 1915 33. Վահե Հովսեփյան, արտոնագիր՝ 919 34. Նունե Դանիելյան, արտոնագիր` 1847 35. Անետա Սարգսյան, արտոնագիր` 1836 36. Մոնիկա Մարգարյան, արտոնագիր՝ 841 37. Շուշանիկ Թադևոսյան, արտոնագիր՝ 1995 38. Արտակ Նավասարդյան, արտոնագիր՝ 2115 39. Հենրիկ Մարտիրոսյան, արտոնագիր՝ 2110 40. Լուսինե Բակումյան, արտոնագիր՝ 125 41. Հովհաննես Չամսարյան, արտոնագիր՝ 1078 42. Տանյա Հակոբյան, արտոնագիր` 1722 43. Դավիթ Խաչատուրյան, արտոնագիր՝ 2205 44. Անահիտ Սաղաթելյան, արտոնագիր՝ 656 45. Քրիստինա Գևորկյան, արտոնագիր՝ 1125 46. Վահագն Մարտիրոսյան, արտոնագիր՝ 1486 47. Լուսինե Մարտիրոսյան, արտոնագիր՝ 579 48. Հայկանուշ Պարսամյան, արտոնագիր՝ 1519 49. Տիգրան Սարգսյան, արտոնագիր՝ 2004 50. Օլգա Սաֆարյան, արտոնագիր՝ 53 51. Մերի Գևորգյան, արտոնագիր՝ 894 52. Արթուր Այվազյան, արտոնագիր՝ 156 53. Վարդան Առաքելյան, արտոնագիր՝ 995 54. Հերմինե Միքայելյան, արտոնագիր՝ 1733 55. Սեդա Սողոմոնյան, արտոնագիր՝ 2125 56. Տաթևիկ Ասատրյան, արտոնագիր՝ 1764 57. Զարուհի Թամազյան, արտոնագիր՝ 1424 58. Երեմ Սարգսյան, արտոնագիր՝ 1268 59. Վարազդատ Ասատրյան, արտոնագիր՝ 1376 60. Լուսինե Սահակյան, արտոնագիր՝ 999 61. Գեորգի Մելիքյան, արտոնագիր՝ 1798 62. Մարգարիտա Պողոսյան, արտոնագիր՝ 1923 63. Սերգեյ Գրիգորյան, արտոնագիր՝ 2321 64. Արմինե Կարապետյան, արտոնագիր՝ 1831 65. Ռոբերտ Դավթյան, արտոնագիր՝ 1714 66. Թեհմինե Հովսեփյան, արտոնագիր՝ 1214 67. Արմեն Սարգսյան, արտոնագիր՝ 1130 68. Սյուզաննա Մալխասյան, արտոնագիր՝ 746 69. Հայկ Սողոմոնյան, արտոնագիր՝ 1538 70. Լիպարիտ Սիմոնյան, արտոնագիր՝ 37 71. Արմինե Հարությունյան, արտոնագիր՝ 1041 72. Զորայր Հարությունյան, արտոնագիր՝ 1981 73. Դավիթ Հայրապետյան, արտոնագիր 834 74. Նարինե Ռշտունի, արտոնագիր 115 75. Արմինե Մկրտչյան, արտոնագիր 128 76. Գրիշա Բալասանյան, արտոնագիր 1703 77. Մարիամ Մկրտչյան, արտոնագիր 1935 78. Հակոբ Սաֆարյան, արտոնագիր 941 79. Էդգար Հովհաննիսյան, արտոնագիր 1919 80. Հարություն Բաղդասարյան, արտոնագիր 707 81. Լարիսա Հայրապետյան, արտոնագիր 2178 82. Հերմինե Գյուրջինյան, արտոնագիր 1009 83. Ինեսսա Պետրոսյան, արտոնագիր 20 84. Արա Զաքարյան, արտոնագիր 314 85. Վահե Մակյան, արտոնագիր 2022 86. Արտակ Շադյան, արտոնագիր 2193, 87. Գայանե Դեմիրչյան, արտոնագիր 1881 88. Լուսինե Աբաջյան, արտոնագիր 1636 89. Էլզա Զաքարյան, արտոնագիր 1276 90. Վահան Հովհաննիսյան 1466 91. Հովսեփ Սարգսյան արտոնագիր 2299 92. Գայանե Բաբայան, արտոնագիր՝ 2240 93. Լարիսա Հայրապետյան, արտոնագիր 2178 Հայտարարությանը միացած հասրակական կազմակերպություններ 1. «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ 2. Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ 3. «Սոցիալական արդարություն» ՀԿ 4. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ 5. Իջևանի ՔԵԿ 6. Կապանի ՔԵԿ 7. Արտաշատի ՔԵԿ 8. «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա», ՀԿ 9. «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ 10. «Տաթևիկ» ՀԿ 11. «Վելես» ՀԿ 12. «Շողեր միություն» ՀԿ 13. Հրազդան ՔԵԿ 14. «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ 15. «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ 16. «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ 17. «Էջմիածին» ՀԿ 18. «Իրավունքի ուժ» ՀԿ Սույն հայտարարությունը մնում է բաց միանալու համար։

ՀՀԿ-ն պատրասվում է 2022-ի ԱԺ ընտրություններին. Վահրամ Բաղդասարյանն արտահերթ ընտրության կարիք չի տեսնում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА