ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոուրինիոյի օգնական Ռուի Ֆարիան կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

13.05.2018 22:24 ՍՊՈՐՏ
Մոուրինիոյի օգնական Ռուի Ֆարիան կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հաղորդել է, որ մրցաշրջանի ավարտից հետո թիմից կհեռանա գլխավոր մարզչի օգնական Ռուի Ֆարիան, ով աշխատել է Ժոզե Մոուրինիոյի հետ վերջին 17 տարիներին:

Բուֆոնը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Երկար մտորումներից հետո և ծանր ստրով ես որոշեցի, որ եկել է առաջ գնալու ժամանակը: Ես անցկացրել եմ 17 անմոռանալի և անհավանական տարիներ, բայց զգացի, որ ինձ պետք է որոշ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ՝ պրոֆեսիոնալ կարիերայում նոր մարտահրավերներ ընդունելուց առաջ:

Շնորհակալություն եմ հայտնում գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին այն բանի համար, որ նա հավատում էր ինձ այս բոլոր տարիների ընթացքում: Ուզում եմ նրան շնորհակալություն ասել ընձեռած հնարավորության, գիտելիքների և փորձի համար, բայց առաջին հերթին՝ ընկերության համար: Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել «Մանչեսթեր Յունայթեդին» և մյուս ակումբներին, որոնցում աշխատելու պատիվ եմ ունեցել»,- ասել է Ֆարիան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА