ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կիրակի օրը Փարիզը սկսել է նոր, տեղական արժույթի շրջանառությունը

13.05.2018 21:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կիրակի օրը Փարիզը սկսել է նոր, տեղական արժույթի շրջանառությունը

Կիրակի օրը Փարիզը սկսել է նոր, տեղական արժույթի շրջանառությունը։

Արժույթը, որ կոչվում է pêche, դեռ 2014 թվականից փորձնական շրջանառության մեջ է դրվել Փարիզի Montreuil արվարձանում։ Այն ընդունված է Montreuil-ի մոտ 100 տեղական բիզնեսների կողմից։

Արտարժույթի փոխարժեքները մայիսի 21 -ի դրությամբ

Pêche-ը կիրառվելու է Եվրոյի հետ զուգահեռ, բայց քանի որ այն կիրառելի է միայն Փարիզում ու նրա արվարձաններում, այն ավելի արագ է շրջանառվում ու խթանում է տեղական բիզնեսի ու աշխատանքային միջավայրի զարգացումը։

Տեղական արժույթի կիրառումը հարմար է փոքր ու արագ զարգացող շրջանների համար։ Դրա կիրառության օրինակներից է Բրիքսթոնի ու Բրիսթոլի ֆունտերը Բեծ Բրիտանիայում, ինչպես նաև ԱՄՆ Մասսաչուսսեթս նահանգի Բերքշիր շրջանի արժույթը։

Նախաձեռնության անդամներն ասում են, որ Փարիզն առաջինն է մեծ մայրաքաղաքներից, որ տեղական արժույթ է ներդրել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА