ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեները ստորագրելու են գիտակրթական ոլորտում 2018-2019թթ. համագործակցության ծրագիրը

13.05.2018 18:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեները ստորագրելու են գիտակրթական ոլորտում 2018-2019թթ. համագործակցության ծրագիրը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին կմեկնի Բելառուս՝ մասնակցելու Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների 3-րդ համատեղ կոլեգիայի նիստի աշխատանքներին։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Ըստ գրառման՝ այցելության ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների հետ։ Բացի այդ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի միջև կստորագրվի գիտակրթական ոլորտում 2018-2019թթ. համագործակցության ծրագիր։

Մովսես Հակոբյանը կրկին պաշտոն ունի

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА