o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գարդասիլի» պրոպագանդիստը՝ առողջապահության նախարար (Տեսանյութ)

12.05.2018 23:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Գարդասիլի» պրոպագանդիստը՝ առողջապահության նախարար (Տեսանյութ)

Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար:

Հիշեցնենք, որ նա, որպես առողջապահության կազմակերպիչ, վերջերս խորհրդարանում դոշ էր ծեծում 13 տարեկան աղջիկներին աղմկահարույց «Գարդասիլով» պատվաստելու համար ու զբաղված էր այդ պատվաստանյութն անխնա գովերգելով:

Բնապահպանության նախարարն իրե՞ն է հայտնի կենդանու տեղը դրել, կառավարությա"նը, թե` ժողովրդին

Դեռ այն ժամանակ նրա շահագրգռվածությունն այդ հարցում, որը գերազանցում էր անգամ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներին, առիթ տվեց հետաքրքրվելու, թե ով է նա իրականում: Պարզվում է՝ Ա. Թորոսյանն աթեիստ է, որը համացանցում ժամանակ առ ժամանակ աչքի է ընկել իր հակաքրիստոնեական, հակաեկեղեցական կեցվածքով, երբեմն` անգամ սատանիզմի հասնող ցինիզմով: Իսկ նա հանդիսանում է ռեզոնանսային ամենաեկամտաբեր սարքավորումներով հագեցած «ՄԻԲՍ» բժշկական կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարը, որտեղից, ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն, միլիոնների եկամուտ է ստանում: Սակայն, սա չէ էականը, այլ այն, որ Ա. Թորոսյանը անթաքույց ատում է քրիստոնյաներին: Ուստի՝ սարսափելի է պատկերացնել, թե որքան անկեղծ է նա ցանկանում, ասենք, քրիստոնեաներին քաջառողջություն: Օրինակ, 2 ամսական երեխայի մահվան մասին Ա. Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Աստված ա պատժել»:

Առհասարակ, առողջապահության կազմակերպիչը, մեղմ ասած, տարօրինակ, սպասումներ ունի՝ մահերի հետ կապված:

«Ես սպասում եմ մահերի: Ռումինիայում արդեն 46-րդ երեխան մահացավ կարմրուկից վերջին տարում», - պահանջում է Ա. Թորոսյանը:

Վերադառնալով «Գարդասիլի» պատվաստմանը՝ նշենք, որ նորանշանակ նախարարը միանշանակ գտնում է, որ այն պետք է դառնա պարտադիր: Իսկ նրանց, ովքեր դեմ են, համարում է «դագաղագործներ» եւ շեշտում, որ պատվաստումից հրաժարվելու դեպքում պետք է տուգանել կամ 6 ամիս ազատազրկման ենթարկել մարդուն:

Իսկ նրա ելույթը Ազգային ժողովում դիտե՛ք ստորեւ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА