ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վեհափառն ու երկրապահներն աղոթեցին մայր հայրենիքի անսասանության համար (Տեսանյութ)

12.05.2018 18:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վեհափառն ու երկրապահներն աղոթեցին մայր հայրենիքի անսասանության համար (Տեսանյութ)

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Երկրապահի օրվա առթիվ, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այսօր կատարվեց Հանրապետական մաղթանք: 

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ, քննարկվել են տարածաշրջանային և միջազգային խնդիրներին առնչվող հարցեր

Արարողությանը ներկա էին երկրապահներ` Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ գլխավորությամբ, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ եւ այլ ՀՀԿ-ական պատգամավորներ: Ուշագրավ էր այն, որ, այսպես ասած, նոր իշխանությունից որեւէ մեկը չէր եկել երկրապահներին շնորհավորելու, միայն ներկա էր այլեւս իշխանություն դարձած ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Նա էլ եկել էր, որպես ԵԿՄ անդամ:

Մինչ Հանրապետական մաղթանքը ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ.ՎՐԹԱՆԵՍ եպիսկոպոս ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, ողջունելով ներկաներին եւ շնորհավորելով Երկրապահի օրվա առթիվ` մասնավորապես նշեց. «Այսօր համախմբվել ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մեր հարգանքը եւ խոնարհումը մատուցելու հայրենյաց պաշտպանության նվիրական գործին լծված երկրապահներին, աղոթելու զոհված ազատամարտիկների հոգիների հանգստության եւ խաղաղության, ինչպես նաեւ պատերազմի արհավիրքը վերապրածների քաջառողջության եւ կենաց արեւշատության համար»:

Թբիլիսիում Արմեն Սարգսյանը հանդիպել է Բիձինա Իվանիշվիլիի հետ

Իսկ արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բաշխելով ներկաներին` փառք բարձրացրեց առ Աստված, որ շնորհիվ հայոց քաջարի զավակների այսօր հայրենիքն ապրում է խաղաղության մեջ: Նորին Սրբությունը մաղթեց, որ երկնավոր Տերը զորացնի ամենքին ազգին մատուցվող իրենց ծառայության մեջ:

Արարողությունից հետո` Վեհափառ Հայրապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գեղեցիկ ավանդույթ կա ձեւավորված Երկրապահի օրվա կապակցությամբ. «Երկարապահ կամավորականների հետ հավաքվում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` աղոթք առ Աստված բարձրացնելու` մայր հայրենիքի անսասանության, խաղաղության եւ մեր ժողովրդի բարօրության համար: Այս առիթով մենք մեր շնորհավորանքներն ենք բերում եւ հայցում Երկնավորից, որ զորեղ պահի մեր ազգի զավակներին` ի հայրենիս եւ ի սփյուռս, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով շենացնել մեր երկիրը եւ բարօր դարձնել մեր ժողովրդի կյանքը: Աստծո օրհնությունը մեր երկրին եւ մեր ժողովրդին»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Լուսանկարները դիտե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА