ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ընտրվեց մարդ, որը երկար ժամանակ այդ շարժման մեջ է». նախկին ոստիկանապետը Օսիպյանի մասին

12.05.2018 16:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ընտրվեց մարդ, որը երկար ժամանակ այդ շարժման մեջ է». նախկին ոստիկանապետը Օսիպյանի մասին

ՀՀ նախկին ոստիկանապետ ՆԵՐՍԻԿ ՆԱԶԱՐՅԱՆՆ այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակմանը:

«Արտահերթ ընտրությունների իրավական ճանապարհ այս պահի դրությամբ չկա»

- Պարոն Նազարյան, սպասելի՞ էր Ձեզ համար այս նշանակումը:

- Չեմ կարող այդպես ասել, բայց նշանակումը շատ նորմալ է, որովհետեւ ընտրվեց մարդ, որը երկար ժամանակ այդ շարժման մեջ է դեռ իմ նշանակման ժամանակվանից` 2004 թվականից: Գիտեմ, որ նա աճել է այս ընթացքում: Այնպես չէ, որ միանգամից վերցրել են որեւէ մի տեղից, բերել ու նշանակել են այդտեղ: Ինքն անընդհատ աճել է ու աշխատանքային փորձ ձեռք բերել` լինելով գնդի հրամանատար, ծառայության պետ, երկար ժամանակ վարչության պետի տեղակալ: Փառք Աստծո, այսօր ժողովրդի համար էլ ընդունելի տարբերակ է, ոստիկանության աշխատակիցների համար էլ: Կոմպրոմիսը շատ կարեւոր է, ինչը կբերի գործի հաջողության:

- Ոստիկանակական համակարգում  ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում նոր ոստիկանապետից:

- Ամեն դեպքում, դրական փոփոխություններ կլինեն, քանի որ սա մի քանի հոգու ցանկություն չէր, այլ ժողովրդի ցանկությունն էր եւ ժողովրդի տրամադրվածություն էլ այսօր այնպիսին է, որ ոստիկանների նկատմամբ շատ լավ է են: Հասարակական կարգի պահպանման հետ կապված ոստիկաններն  իրենց ծառայությունը կատարել են դրականորեն եւ հույս ունեմ, որ ամեն ինչ լինելու է շատ լավ: Լավ տրամադրվածությամբ ամեն ինչի էլ կարելի է հասնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА