ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պռիչոմ տուտ ընդդիմություն ես, թե` իշխանություն». գեներալ Սեյրան Սարոյան

12.05.2018 15:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Պռիչոմ տուտ ընդդիմություն ես, թե` իշխանություն». գեներալ Սեյրան Սարոյան

Երկրապահներն այսօր Եռաբլուրում նախ հարգանքի տուրք մատուցեցին, ապա Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մասնակցեցին Երկրապահի օրվան նվիրված Հանրապետական մաղթանքի արարողությանը: Ներկա էին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ պատգամավորներ, գեներալներ, ԵԿՄ անդամներ: Առիթից օգտվելով`  Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների մասին զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-մայոր ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԻ հետ, որն, ի դեպ, ՀՀ վարչապետի երկրորդ քվեարկության ժամանակ իր ձայնը տվեց Նիկոլ Փաշինյանին:

Վարչապետը խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը

- Էս ժողովրդի սենց հավաքվելը ի՞նչ էր նշանակում, դժգոհություն չէ՞ր, խոմ նենց կայֆի համար չէին էկել: ժողովուրդ հավաքվել, էկել էր, որովհետեւ դժգոհություն կար: Միանգամից սաղ հելան, կայնան ոտի, ո՞վ էր պատկերացնում սենց բան, հլը մի քանի ամիս ա անցել, որ ընտրություններին հանրապետականներն էդքան ձեն են հավաքել, ամբողջ աշխարհն էլ գովաց, որ Հայաստանում սենց ընտրություն չէր էղել: Ո՞վ կպատկերացներ, որ սենց միանգամից ժողովուրդը ոտի կկայներ, բայց կայնավ չէ՞:

- Պարոն գեներալ, ըստ Ձեզ, ինչո՞ւ իրադարձությունները նման կերպ զարգացան:

- Կտենանք ինչի, ամեն ինչը կքննարկենք: Նենց բաներ կա, որ չգիտենք չէ՞: էսօր պտի չարածների համար սաղ վերլուծական դնենք, նայենք, թե որտեղ են էղել էդ թերությունները, որ ժողովուրդը կարա ըմբոստանա:

- Այս ամենը քննարկե՞լ եք երեկ տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում:

- Ի՞նչ քննարկենք, ընդամենը ասել ենք, որ չենք խանգարելու կառավարությանը, պետք էղած դեքում էլ օժանդակելու ենք: ՀՀԿ նախագահն ասել ա, որ չենք խանգարելու: Մարդիկ եթե կարան լավ բան անեն մեր ազգի համար, թող անեն:

- Ձեզ համարո՞ւմ եք այլեւս ընդդիմադիր քաղաքական գործիչ:

- Ես ե՞րբ եմ իշխանություն էլե: Հոգուդ մեջ պտի ժողովրդի հետ լինես, ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ իշխանություն: Իշխանությունն էլ պտի լավ բան անի ժողովրդի համար, ընդդիմություն էլ: Պռիչոմ տուտ ընդդիմություն ես, թե իշխանություն: Անունը պտի իշխանություն դնես, որ ժողովրդի մասին մտածե՞ս , ինչի՞ մասին ա խոսքը: Եթե քո ժողովրդին սիրում ես, սիրում ես, եթե չէ, չէ, ինչ ուզում ես արա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА