ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ ունեցվածք ունի նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը

12.05.2018 12:38 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Ինչ ունեցվածք ունի նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը

ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի ծառայության գծով վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը (ընտրողների ռեգիստրում՝ Վալերիյ Օսիպյան) երեկ նշանակվեց ոստիկանության պետ: Վարչության պետի տեղակալ նշանակվելու առիթով՝ 2017-ին նա ներկայացրել է գույքի և եկամուտների հայտարարագիր:

Իշխանությունը լուրջ խնդրի առաջ է կանգնած. ինչու է ուշանում մարզպետների նշանակումը. «Ժամանակ»

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, Վալերի Օսիպյանը բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի սեփականատեր է, ինչպես նաև հողամաս ունի: Միակ շարժական գույքը մարդատար MERCEDES-BENZ ML 350 մակնիշի ավտոմեքենան է:

Վալերի Օսիպյանը 15 հազար դոլար փոխառություն է տվել: Արտարժույթով հայտարարագրել է 300 դոլար և նույքան էլ եվրո:

2 մլն 226 հազար դրամ էլ աշխատանքի վարձատրություն է ստացել: Տարեկան հայտարարագրից երևում է, որ փոխառություն տված 15000 դոլարից ստացել է 1500 դոլար եկամուտ:

Վալերի Օսիպյանի կինը՝ Լուսինե Թադևոսյանը, որևէ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել: Միայն 5,8 մլն դրամական միջոց: Զավակներ՝ Ռազմիկ և Վալերիյ Օսիպյանները անչափահաս են և որևէ ունեցվածք կամ դրամական միջոցներ չեն հայտարարագրել:

Վալերի Օսիպյանի մայրը՝ Մարիետա Հոսիպյանը կենսաթոշակառու է: Հայտարարագրել է 606 հազար դրամ կենսաթոշակ և ձեռնարկատիրական գործունեությունից ստացված 472 հազար դրամ:

ՀՀ ԱՆ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրում իրավաբանական սուբյեկտ գրանցված կա միայն Մարիետա Հոսիպյան ԱՁ-ն: Շահույթ հետապնդող այլ կազմակերպություններում Օսիպյանների անունը չհայտնաբերվեց: 

Վալերի Օսիպյանի կենսագրությունը

Ծնվել է 1970թ. ապրիլի 17-ին Աշխաբադ քաղաքում:
2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը` «իրավագիտություն» մասնագիտությամբ /հեռակա ուսուցմամբ/: 
25.05.1988 - 21.12.1990 թթ. ծառայել է զինված ուժերում, 
17.05.1991 - 16.07.1992 թթ. Երևանի Օրջոնիկիձեի շրջանի ՆԳ բաժնի միլիցիոներ,
16.07.1992 - 12.01.1994 թթ. Երևանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի միլիցիոներ, 
12.01.1994 - 26.10.1994 թթ. Երևանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի ջոկի հրամանատար,
26.10.1994 - 09.12.2009 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդում զբաղեցրել է տարբեր պաշտոններ,
09.12.2009 - 28.06.2012 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար,
28.06.2012 - 01.10.2012 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ,
01.10.2012 – 10.05.2018 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ:
10.05.2018 – ՀՀ Նախագահի 10.05.2018 թ. հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին: 

Պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրերով.

Ինչու Ալեն Սիմոնյանն այլևս չէր կարող լինել ավագանու անդամ. մեկնաբանում են մասնագետները
  • 2009 թ.՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։
  • 2015 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների կողմից տրված մի շարք մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երկու որդի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА