ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՊՐԻԼԻՆ ԱՃԵԼ Է 13,8%

11.05.2018 22:15 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՊՐԻԼԻՆ ԱՃԵԼ Է 13,8%

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց ապրիլյան աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, հաշվետու ամսում երկաթուղում պահպանվեց փոխադրումների աճի դրական դինամիկան նախատեսված ցուցանիշների հետ համեմատ:

Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է

 

Վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների նետտո ծավալների աճը գերազանցեց նախատեսված ցուցանիշը 14,4%-ով, բեռնումը` 28%-ով, արտահանումը` 39,3%-ով, իսկ բեռնափոխադրումները տեղական եւ ներմուծման հաղորդակցությունում մնացել են ծրագրված ցուցանիշների մակարդակին: Գնացքի միջին քաշը գերազանցեց նախատեսվող ցուցանիշը 1,2%-ով, իսկ 2017 թվականի ապրիլի հետ համեմատ ավելացել է 2%-ով: Լոկոմոտիվի միջին օրական վազքը եւ արտադրողականությունը ավելացել է 6,5% եւ 0,1% համապատասխանաբար: 2018 թվականի ապրիլին ապահովվել է նաեւ տեղամասային եւ տեխնիկական արագությունների աճը: Այսպես, տեղամասային արագությունը կազմել է 35,7 կմ/ժ` ավելանալով 0,6%-ով, իսկ տեխնիկականը` 41,4 կմ/ժ` աճելով 0,5%-ով: Անցած տարվա հետ համեմատ 16%-ով ավելացել են նաեւ վագոնների վերանորոգման ծավալները: Միեւնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց աշխատանքի մի շարք որակական ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը` մասնավորապես, բեռնատար վագոնների շրջանառություն, շահագործվող էլեկտրաքարշերի պարկ, էլեկտրաէներգիայի ծախս: Խոսելով գնացքների շարժի մասին` ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ 2018 թվականի ապրիլին երկաթուղին սպասարկել է 1117 գնացք, որից 1098-ը` ըստ չվացուցակի: Սերգեյ Վալկոն արձանագրեց ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակների կատարելագործումը, սակայն բեռնատար գնացքների չվացուցակների վատթարացումը` հանձնարարելով արդիականացնել աշխատանքը: Ընկերության ղեկավարը հատուկ կարեւորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2018 թվականի ապրիլին գծի գնահատականը բարելավվել է 9 կետով` կազմելով 77 միավոր: Ուղեւորափոխադրումների հարցի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնեց, որ ապրիլին փոխադրվել է 5,2 հազար ուղեւոր, ինչը 1,9%-ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Հաշվետու ամսում միջազգային ուղեւորափոխադրումների ծավալների աճը կազմել է 13,8%, իսկ ներհանրապետականինը` 1,1%: Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնա- եւ ուղեւորափոխադրումների նոր ծավալների ներգրավումը, բյուջեի եկամտային եւ ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, գործունեության արդյունավետության կատարելագործումը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА