ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՔԱՐՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ 14 ԿԱՆՈՆ

11.05.2018 22:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՔԱՐՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ 14 ԿԱՆՈՆ

Մարդիկ վաղուց զգացել են ինտերնետով առեւտուր անելու առավելությունները: Չէ՞ որ դա այնքան հեշտ է. գնումը վճարելու համար պարզապես հարկավոր է մուտքագրել պլաստիկ քարտի համարը, քարտապանի անունն ու ազգանունը, քարտի վավերականության ժամկետն ու CVV2/CVC2 անվտանգության կոդը եւ վերջ: Վճարում կատարելու այս միջոցը, անխոս, շատ հարմար է, սակայն անվտանգ չէ, քանի որ խարդախները միշտ զգոն են, եւ նրանց հնարամտությունը սահմաններ չի ճանաչում:

«Անհապաղ եւ համարժեք քայլեր ձեռնարկել Ամուլսարի հանքավայրի շահագործման չեղարկելու համար»

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաստատեց, որ համացանցում ծառայության կամ ապրանքի համար վճարելիս բանկային քարտի օգտագործման անվտանգության խնդիրն ակտուալ է նաեւ Հայաստանում: Նրա խոսքով, գոյություն ունեն օգտատերերին խաբելու եւ բանկային քարտերից միջոցներ գողանալու տարբեր միջոցներ: Խաբեության ամենատարածված միջոցը «ֆիշինգն է»: Այն ինտերնետային խարդախության տեսակ է, որի նպատակն է ձեռք բերել օգտատերերի գաղտնի տվյալները` լոգիններն ու գաղտնաբառերը: Խարդախներն այս նպատակին հասնելու համար հայտնի ապրանքանիշերի անունից ուղարկում են մեծ թվով էլեկտրոնային նամակներ, ինչպես նաեւ անձնական հաղորդագրություններ տարբեր ծառայություններում, օրինակ, բանկերի անունից կամ սոցիալական ցանցերի միջոցով: Նամակում հաճախ տեղադրված է ուղիղ հղում դեպի մի կայք, որն արտաքինից որեւէ կերպ չի տարբերվում իսկական կայքից: Երբ օգտատերը հայտնվում է կեղծ կայքում, խարդախները հոգեբանական տարբեր հնարքների միջոցով փորձում են համոզել նրան, որպեսզի նա կեղծ էջում մուտքագրի իր լոգինն ու գաղտնաբառը, ինչը հասանելի կդարձնի զոհի բանկային հաշիվները: Խարդախության մեկ այլ տեսակ է համակարգիչները վիրուսային ծրագրերով վարակելը: Այդ ծրագրերի նպատակն է գողանալ տեղեկություն օգտատիրոջ բանկային քարտի մասին (համար, վաղեմության ժամկետ եւ այլն), երբ այն մուտքագրվում է համակարգչում: Ծրագիրն այդ տեղեկությունը պահպանում եւ ուղարկում է խարդախներին: Խաբեության մեկ այլ ձեւ է, երբ դուք վճարում եք օտար համակարգչով հասարակական վայրերում: Օրինակ, ինտերնետային սրճարաններում կամ խաղային ակումբներում, որտեղ հաճախ տեղադրված են տեսախցիկներ, ձեր գումարը կարող է հեշտությամբ հայտնվել խարդախների ձեռքում: Խաբեության մեկ այլ տեսակի դեպքում գնումը գրանցելիս գնորդը թողնում է իր կոնտակտային ինֆորմացիան: Այնուհետեւ խարդախները կապվում են գնորդի հետ եւ, ներկայանալով բանկի կամ ցանցային օպերատորի աշխատակից` տարբեր պատրվակով փորձում են ստանալ գաղտնի տեղեկատվություն` բանկային քարտի PIN կոդը կամ CVV2/CVC2 կոդը: Օգտագործելով ստացված տվյալները` խաբեբաներն արագորեն գումարը հանում են քարտից` վճարելով գնումների դիմաց կամ փոխանցելով միջոցներն այլ հաշվեհամարներին: Ինչպես նշում է Մարտիրոսյանը, անհնար է ամբողջովին երաշխավորված լինել, սակայն հարկավոր է հետեւել տարրական կանոններին համացանցում բանկային քարտից օգտվելիս, ինչը թույլ կտա զգալիորեն նվազեցնել օգտատիրոջ ռիսկերը:

Պլաստիկ ամաններում սնունդը տաքացնելը վտանգավոր է առողջության համար. գիտնականներ

 

Անվտանգության 14 կանոններ

1. Երբեք եւ ոչ ոքի մի հայտնեք ձեր բանկային քարտի վճարային տվյալները, հատկապես եթե այդ մասին ձեզ խնդրում են անել հեռախոսով` ներկայանալով որպես բանկի աշխատակից, խնդրում են ասել փին-կոդը կամ CVV2/CVC2 կոդը: Բանկը կարող է հարցնել քարտի վերջին չորս թվերը կամ ամբողջ համարը, բայց իրավունք չունի եւ չպետք է պահանջի CVV2/CVC2 կամ փին կոդերը: Բացի այդ, տվյալները չարժե ուղարկել էլեկտրոնային փոստով: Հիշեք այն մասին, որ ինտերնետ վճարում ձեւակերպելիս ձեզնից չպետք է հարցնեն փին կոդ:

2. Ֆիշինգային կայքը սովորականից կարելի է տարբերել, օրինակ, բարդ կազմված հասցեից, արձագանքների բացակայությունից, շատ էժան ապրանքներով եւ ծառայություններով: Այդ ամենը պետք է կասկածանք հարուցի:

3. Անհրաժեշտ է հակավիրուսային ծրագիր տեղադրել եւ պարբերաբար թարմացնել: Նաեւ հարկ է կանոնավոր կերպով թարմացնել օպերացիոն համակարգը: Դա արվում է նրա համար, որ վիրուսները չմնան համակարգչի մեջ: Համակարգը թարմացնելիս մասնագետը լրամշակում է համակարգի սխալները եւ վերացնում վիրուսների անցնելու ուղիները:

4. Մի գնեք եւ մի օգտագործեք ուրիշի համակարգիչները, եթե վստահ չեք դրա անվտանգության հարցում: Հատկապես դա վերաբերում է ինտերնետ սրճարաններին եւ ընդհանուր հասանելիության համակարգիչներին:

5. Քարտի տվյալները մուտքագրելիս ուշադրություն դարձրեք բրաուզերի հասցեի տողին: Գաղտնի ֆինանսական տեղեկությունը պետք է հաղորդվի պաշտպանված միացմամբ: Այդ դեպքում դուք կտեսնեք, որ հասցեի տողը լուսավորվում է դեղին գույնով, առկա է կողպեքի նշանը, իսկ հասցեն պարտադիր սկսվում է https:// նախածանցից: Իսկ եթե կողպեքին մկնիկով սեղմեք, ապա բրաուզերը հանգույցի մասին տեղեկություն կտրամադրի:

6. Հնարավորության դեպքում անհրաժեշտ է հիշել ինտերնետ խանութների եւ սեփական ինտերնետ բանկի առավել հաճախ օգտագործվող հասցեները: Բանն այն է, որ խարդախները կարող են փոխել ընդամենը 1-2 սիմվոլ, իսկ դուք կհայտնվեք մեկ այլ կայքում:

7. Համացանցում վճարման քարտ բացեք եւ միացրեք on-line բանկինգի հնարավորությունը: Դրա վրա փոխանցեք միայն այն գումարը, որն անհրաժեշտ է ձեզ այս կամ այն պահին: Այսպիսով, վճարելով գնման կամ ծառայության համար, դուք բացառում եք մեծ գումարների կորուստը:

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

8. Եթե վճարումը պահանջում է անցնել հղումներով, կրկնօրինակեք դրանք բուֆերում` չսեղմելով դրանք մկնիկով, այնուհետեւ դրեք բրաուզերի հասցեական տողում: Դա կապված է նրա հետ, որ կարող է երեւալ մեկ հղում, իսկ սեղմելիս կբացվի մեկ այլ հղում, որը տանում է կեղծ կայք:

9. Միացրեք SMS-իրազեկման ծառայությունը, որ միշտ տեղյակ լինեք ձեր հաշվի վիճակից:

10. Եթե ձեզ անհրաժեշտ է ինտերնետով ուղարկել ձեր բանկային քարտի նկարը (էլ. փոստ, skype եւ այլ), ապա հիշեք, որ խաբեբաները կարող են կոտրել ուղարկողի կամ ստացողի էջն ու օգտվել գաղտնի տեղեկությունից: Եթե, այնուամենայնիվ, ձեզ խիստ անհրաժեշտ է ուղարկել բանկային քարտի նկարը, ապա պետք է պայմանավորվել ստացողի հետ, որ նա ստանալուց անմիջապես հետո ջնջի նկարը էլեկտրոնային փոստից, դուք էլ պետք է ջնջեք այն ձեր փոստից: Անձնական տվյալներն ավելի լավ է ուղարկել տարբեր կարգի «Message»-ով:

11. Առցանց գնումների դեպքում ստուգեք ձեր զամբյուղի վերջնական գումարը: Առցանց խանութները կարող են լռելյայն ընտրել առաքման ամենաթանկ տարբերակը, լրացուցիչ ապահովագրում կամ ընդլայնված երաշխիք: Ծառայություններ գնելու դեպքում վերջնական գումարի մեջ կարող է ներառվել լրացուցիչ սպասարկման գումարը:

12. Անվճարը ոչ միշտ է անվճար: Ձեզ հաճախ առաջարկում են անվճար փորձել ինչ-որ բան, սակայն խնդրում եմ մուտքագրել բանկային քարտի տվյալները: Ու եթե ժամանակին չեղյալ չհայտարարեք բաժանորդագրությունը, ապա քարտից կհանվի գումար վճարովի ծառայությունների համար: Այնպես որ, միշտ ստուգեք Free Trial-ի պայմանները ու բաժանորդագրությունից հրաժարվելու կանոնները:

13. Կրկնվող վճարումները կարող են հարմար լինել, եթե խոսքը բջջային հեռախոսի հաշվեկշռի ավտոմատ լիցքավորման մասին է: Սակայն որոշ դեպքերում հաշվի համալրումը տեղի է ունենում առանց ձեր իմացության: Օրինակ, Skype–ը լռելյայն առաջարկում է լիցքավորել հաշիվը հենց այն 2 դոլարից պակաս լինի: Եթե դուք չեք նախատեսում միշտ օգտվել ծառայությունից, ապա ավելի լավ է հանեք դրա նշանը Skype–ում:

14. Ու ամենակարեւորը` ստուգեք բանկային քարտի քաղվածքը, որպեսզի վստահ լինեք, որ տեղյակ եք քարտով կատարված բոլոր գործարքներից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА