ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երաշխավորություն է ներկայացվել Գ. Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

11.05.2018 16:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Երաշխավորություն է ներկայացվել Գ. Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ հայտնել է, որ ինքը եւ նույն խմբակցության պատգամավոր ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԸ երաշխավորություն են ներկայացրել «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

«Վսյո». Սամվել Ալեքսանյանը քաղաքականությունից դո՞ւրս է գալիս (Տեսանյութ)

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո` Գ. Չուգասզյանը գործում էր ընդհատակում, սակայն վերջերս հայտնվել ու մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի շարժման հանրահավաքին։ Արդյունքում` ապրիլի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցների փոխգործակցության ու համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Երեւանի Աթենքի փողոցում հայտնաբերվել ու ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման էր ենթարկվել ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԸ։ 57-ամյա Չուգասզյանը 2016 թվականի հուլիսիսց հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով, խափանման միջոցը՝ կալանք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА