ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ընդդիմություն, որի քայլերը միտված է լինելու Հայաստանի հզորացմանը»

11.05.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ընդդիմություն, որի քայլերը միտված է լինելու Հայաստանի հզորացմանը»

Նիկոլ Փաշինյանի քաղաքական լիդերության, վարչապետության վերաբերյալ խորհրդարանում քաղաքական մեծամասնություն ներկայացնող Հանրապետական կուսակցության կարծիքը չի փոխվել, այդուհանդերձ կան իրողություններ, որոնց հետ ՀՀԿ-ակաները չեն կարող հաշվի չնստել: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ եւ մանրամասնեց:

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Տիգրան Սահակյանին

- Այդ իրո­ղու­թյուն­նե­րի հետ հաշ­վի չնստե­լը կա­րող էր հան­գեց­նել քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մի: Իսկ քա­ղա­քա­կան ու­ժը, որն իրեն հա­մա­րում է պե­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան կրող, չի կա­րող «վեր­մա­կը մի­այն իր վրա գցել»: Եր­բեմն դու պետք է գնաս նա­եւ զի­ջում­նե­րի` շատ լավ հաս­կա­նա­լով, որ այս պա­հին սա է իրա­կան ճա­նա­պար­հը: Այս պա­հից սկսած մեր կու­սակ­ցու­թյու­նը ընդ­դի­մա­դիր է, եւ ինչ­պես իշ­խա­նու­թյան ժա­մա­նակ, այն­պես էլ` ընդ­դի­մու­թյան, մենք բա­ցա­ռա­պես աշ­խա­տե­լու ենք հա­նուն հայ ժո­ղովր­դի, ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի, հա­նուն Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի եւ հա­նուն մեր ազ­գա­յին, պե­տա­կան շա­հի:

«ՄԵՆՔ ԻՆՔ­ՆԱՆ­ՊԱ­ՏԱԿ ԴԵՄ ԿԱՄ ԿՈՂՄ ՉԵՆՔ ԼԻ­ՆԵ­ԼՈՒ»

– Պա­րոն Շար­մա­զա­նով, փաս­տո­րեն, ՀՀԿ-ն լի­նե­լու է կա­ռու­ցո­ղա­կա՞ն ընդ­դի­մու­թյուն:

– Չեմ ու­զում ասել` կա­ռու­ցո­ղա­կան կամ ռա­դի­կալ, հա­մե­նայն­դեպս, ընդ­դի­մու­թյուն, որի քայ­լե­րը միտ­ված է լի­նե­լու Հա­յաս­տա­նի հզո­րաց­մա­նը: Կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­ներ կլի­նեն, կտես­նեք: Բո­լոր դեպ­քե­րում լի­նե­լու ենք պե­տա­կան մտա­ծո­ղու­թյամբ ընդ­դի­մու­թյուն:

– Որ­պես ընդ­դի­մու­թյուն` ո՞րն է լի­նե­լու ՀՀԿ-ի առա­ջին քայ­լե­րը:

– Չեմ ու­զում հի­մա պա­թո­սա­յին գնա­հա­տա­կան­ներ տալ, մի­այն նշեմ, որ մեր գոր­ծու­նե­ու­թյան առանց­քում լի­նե­լու է Ար­ցա­խի եւ Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյու­նը, մեր ավան­դա­կան ար­ժեք­նե­րի պահ­պա­նու­թյու­նը, ավան­դա­կան, հայ­կա­կան ըն­տա­նի­քը, Հայ Առա­քե­լա­կան Սուրբ եկե­ղե­ցու եւ մեր քրիս­տո­նե­ա­կան ար­ժեք­նե­րի պահ­պա­նու­թյու­նը: Մենք ազ­գա­յին պահ­պա­նո­ղա­կան կու­սակ­ցու­թյուն ենք, եւ բո­լոր այն դրույթ­նե­րը, որոնք կբխեն մեր քա­ղա­քա­կա­նու­թյու­նից, մեր գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նից եւ չեն սպառ­նա Ար­ցա­խի եւ Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյա­նը, ան­կախ նրա­նից Փա­շի­նյանն է անում, թե մեկ այլ անձ, մենք կօ­ժան­դա­կենք: Իսկ բո­լոր այն ծրագ­րե­րին, որոնք, ըստ մեզ, չեն բխի ՀՀ եւ Ար­ցա­խի շա­հե­րից, բնա­կա­նա­բար, մենք` որ­պես ընդ­դի­մու­թյուն, կլի­նենք դեմ: Այն­պես որ, մենք ինք­նան­պա­տակ դեմ կամ կողմ չենք լի­նե­լու, որե­ւէ ռե­ւան­շիզմ մեր մեջ չկա: Հան­րա­պե­տա­կա­նը կա­յա­ցած, ինք­նա­բավ քա­ղա­քա­կան ուժ է, որն ան­կախ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան ամե­նահ­զոր հիմ­նա­սյու­նե­րից մեկն է, եւ մենք շա­րու­նա­կե­լու ենք ծա­ռա­յել Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի եւ Սփյուռ­քի մեր հայ­րե­նա­կից­նե­րին:

Նոր նշանակումներ և պաշտոնանկություններ` կառավարության կազմում

«ԸՆԴ­ԴԻ­ՄԱ­ԴԻՐ ԿՈՒ­ՍԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՉԻ ԿԱ­ՐՈՂ ԼԻ­ՆԵԼ ԻՇ­ԽԱ­ՆԱ­ԿԱՆ ԿԱ­ՌՈՒՅՑ­ՆԵ­ՐՈՒՄ»

– Խորհր­դա­րա­նում Նի­կոլ Փա­շի­նյա­նի նա­խընտ­րա­կան ելույ­թը կա­րե­լի՞ էր հա­մա­րել երկ­րի ղե­կա­վա­րի ղե­կը ստանձ­նող պա­տաս­խա­նա­տո­ւի ծրագ­րա­յին մեկ­նարկ:

– Փա­շի­նյա­նի ելույ­թում տե­սա բա­րի ցան­կու­թյուն, այլ ոչ թե ծրագ­րա­յին դրույթ­ներ: Այո, դրանք բա­րի ցան­կու­թյուն էին, որը տա­նում է դե­պի եր­ջան­կու­թյուն, բայց ինչ­պե՞ս եւ ի՞նչ կերպ է անե­լու` չլսե­ցի: Աստ­ված տա, մեր մտա­հո­գու­թյուն­նե­րը փա­րատ­վեն:

– Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հնա­րա­վոր հա­մա­րո՞ւմ եք, որ որոշ ՀՀԿ-ական­ներ կմնան Ն. Փա­շի­նյա­նի նոր կա­ռա­վա­րու­թյու­նում:

– Մենք հայ­տա­րա­րել ենք, որ չենք մաս­նակ­ցի նոր կա­ռա­վա­րու­թյան ձե­ւա­վոր­մա­նը, որով­հե­տեւ ու­նենք մեր սկզբունք­ներն ու գա­ղա­փար­նե­րը, եւ ընդ­դի­մա­դիր կու­սակ­ցու­թյու­նը չի կա­րող լի­նել իշ­խա­նա­կան կա­ռույց­նե­րում: Մենք ասել ենք, որ հե­տայ­սու լի­նե­լու ենք ընդ­դի­մու­թյուն, իսկ վար­չա­պետ Փա­շի­նյանն ին­քը կկազ­մա­վո­րի իր կա­ռա­վա­րու­թյու­նը:

«ՀՀԿ-Ն ՈՐԵ­ՎԷ ՄԵ­ԿԻ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ՈՐԵ­ՎԷ ԲԱՆ ՉԻ ԱՆՈՒՄ»

– Ինչ­պե՞ս է քվե­ար­կե­լու ՀՀԿ-ն Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյան ծրագ­րին, եւ հնա­րա­վո՞ր է, որ այս դեպ­քում էլ փո­ղո­ցի ճնշման տակ «կողմ» ձայ­նե­րով օժան­դա­կեք նոր իշ­խա­նու­թյա­նը:

– Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը որե­ւէ մե­կի ճնշման տակ որե­ւէ բան չի անում, այլ առաջ­նորդ­վում է սկզբուն­քով եւ հա­մոզ­մուն­քով: Կա­ռա­վա­րու­թյան ծրա­գի­րը չենք տե­սել, երբ պա­րոն Փա­շի­նյա­նը կբե­րի այն, այդ ժա­մա­նակ կքննար­կենք: Մենք, ի տար­բե­րու­թյուն շատ նախ­կին ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­նե­րի, եր­բեք, սուր­ճի բա­ժակ նա­յե­լով, չենք առաջ­նորդ­վե­լու: Ուս­տի` երբ կձե­ւա­վոր­վի Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը, երբ կլի­նի կա­ռա­վա­րու­թյան ծրա­գի­րը, այս հար­ցին կանդ­րա­դառ­նանք: Եվ եթե քննա­դա­տենք, ապա կքննա­դա­տենք ըստ էու­թյան եւ ըստ բո­վան­դա­կու­թյան, այլ ոչ թե զուտ նրա հա­մար, որ մենք ընդ­դի­մու­թյուն ենք, ին­քը` իշ­խա­նու­թյուն:

Հանրապետական կուսակցության նախագահի փոփոխության հարց օրակարգում չկա. Արա Բաբլոյան

– Վստա՞հ եք, որ ՀՀԿ-ն կշա­րու­նա­կի խորհր­դա­րա­նում պահ­պա­նել կա­յուն մե­ծա­մաս­նու­թյուն:

– Իսկ ինչ-որ մե­կը կաս­կա­ծո՞ւմ է:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА