ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

11.05.2018 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Շատերը ապշել էին, որ առաջարկվել էր Նիկոլ Փաշինյանի ընտրության օրը` մայիսի 8-ին, Հանրապետության հրապարակ ներկայանալ սպիտակ վերնաշապիկներով: Անգամ ոչ քիչ թվով ուսանողներ այնքան էին վրդովվել, որ այդ օրն առավոտյան ցուցադրաբար սեւ վերնաշապիկներով լուսանկարներ էին գցել Ֆեյսբուք եւ հայտարարել, որ այդ շապիկներով են գալու հանրահավաքի: Բայց զարմանալիորեն պարզվում է, որ մեր նորագույն  պատմությունում այդպիսի բան արդեն եղել է, եւ պատմությունը կրկնվելու սովորություն ունի` որպես ֆարս: Մեր գործընկեր Միքայել Յալանուզյանի արխիվում պահպանվել է 1990թ. պաշտամունքային վերնաշապիկի լուսանկար` ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ պատկերով: Այն, որ ֆանատիզմը վատ բան է, ասել ենք ու չենք հոգնելու կրկնել: Ինչպես հայտնի է, լիբերալ զանգվածը շատ էր սիրում ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ` հայտնի Յոժի ծաղրական տեսանյութերը: Սակայն ահա երբ Յոժը համարձակվեց համացանցում զետեղել տեսանյութ, ուր նմանակում էր Նիկոլ Փաշինյանի կողմից Բաղրամյան 26-ում սենյակները զննելը եւ ուղիղ հեռարձակելը, նրա գլխին հայհոյանքների այնպիսի տարափ լցրեցին, որ հարկադրված եղավ հեռացնել այդ տեսանյութը: Դե, վաղուց է ասված` կուռք մի արարիր: Մեզ բավականին զարմացրեց ՀՀ փոխարտգործնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Պատասխանելով  այն հարցին, թե արդյոք պատրաստ է աշխատել Փաշինյանի կառավարությունում, նա ասաց. «Ես ծառայող եմ, եւ ցանկացած կառավարության դեպքում իմ գործն աշխատելն է»: Իսկ հետո սկսեց թվարկել, թե ինչ հրաշալի փոփոխություններ են եղել Փաշինյանի շնորհիվ, եւ ինչ լավ են սկսել արտաքին աշխարհում վերաբերվել Հայաստանին: Այստեղ ապշեցուցիչ է` իսկ ո՞ւր է Շավարշ Քոչարյանի  թիմային արժանապատվությունը: Չէ՞ որ ՀՀԿ-ի շնորհիվ է ստանձնել պաշտոնը եւ տասը տարի աշխատել ՀՀԿ-ի թիմի հետ: Երեւի թե, նա զարմանալիորեն նախընտրել է համալրել այն կոնտինգենտը, որ բաղկացած է «ով էշ, ես փալան» սկզբունքը դավանողներից: Դե չասենք, թե ժողովրդական լեզվով ինչպես  է կոչվում այդ կոնտինգենտը: Շատերը հուզվեցին, հալվեցին այն տեսարանից, թե ինչպես նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ավտոշարասյունը անցնում է առանց փողոց փակելու եւ կանգ առնում կարմիր լույսի տակ: Սակայն զարմանալի է, թե ինչու պետության գլուխը զուտ հանուն ժողովրդականության արհամարհում է պետության առաջին դեմքերի անվտանգությանը վերաբերող հարցերը: Իսկ դրանք, մեղմ ասած, խաղուպար չեն, եւ զարմանալի է, որ շրջապատում չգտնվեց ոչ ոք, ով պնդեր այդպիսի «պոնտերի» անթույլատրելիությունը:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА