ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր երկրում չկա անպատժելի մարդ, օրենքի առաջ բոլորը հավասար են. Օսիպյանը` Վովա Գասպարյանի ու Լևոն Երանոսյանի հնարավոր ձերբակալության մասին

11.05.2018 11:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Մեր երկրում չկա անպատժելի մարդ, օրենքի առաջ բոլորը հավասար են. Օսիպյանը` Վովա Գասպարյանի ու Լևոն Երանոսյանի հնարավոր ձերբակալության մասին

«Ես եղել եմ առաջնագծում, իրավապահ մարմնում, համակարգում, ով էլ լիներ իմ փոխարեն, ինձ թվում է, նոր վարքագծով հանդես կգար: Այսինքն՝ ո՞ւմ կարող էր նշանակել, այդպես է պարոն վարչապետը գտել: Եվ ես ամեն ինչ կանեմ, մեր հանրությանը մենք ցույց կտանք, որ միշտ եղել ենք ձեր կողքին», - կառավարությունում լրագրողներին ասաց ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Ֆրանկոֆոնիայի միջոցառումները կիրականացվեն պատշաճ մակարդակով».Լ.Մակունցը վստահեցրել է Ջ. Լաքոտին

Հարցին, թե ի՞նչ պահանջ է դրել իր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Օսիպյանը պատասխանեց՝ լինել ժողովրդավարական, ժողովրդի կողքին կանգնած:

Հարցին, թե եթե անհրաժեշտություն լինի ձերբակալել նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանին կամ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ինքը պատրա՞ստ է գնալ այդ ճանապարհով, Օսիպյանը պատասխանեց. «Մեր երկրում չկա անպատժելի մարդ, օրենքի առաջ բոլորը հավասար են»:

Օսիպյանն ընդգծեց` եթե որևէ մեկը կապացուցի, որ տարիների ընթացքում գնդապետ Օսիպյանը ոչ համաչափ է գործել, բռնություն է գործադրել համաքաղաքացիներից որևէ մեկի նկատմամբ, ինքը պատրաստ է պատասխանատվություն ենթարկվել:

«Հենց այս պահից էլ կհրաժարվեմ», - ասաց նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА