ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նավթի գները կարող են հասնել 100 դոլարի

11.05.2018 10:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Նավթի գները կարող են հասնել 100 դոլարի

Իրանի շուրջ ներկայիս ճգնաժամը հերթական թռիչքն է սկսել նավթի միջազգային շուկաներում: ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային գործարքի արդյունքում համաշխարհային գները 1 բարելի հաշվարկով անցան 77 դոլարից: Փորձագետները սպասում են, որ եւս մեկ գնային թռիչ կլինի, երբ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կանցնի, որը վերաբերում է նաեւ իրանական նավթի արտահանմանը: Գների հետագա աճի մասին կանխատեսումներ կան նաեւ ԱՄՆ-ում: Այսպես, «Bank of America»-ի գնահատմամբ, արդեն գալիք տարի համաշխարհային գները կհատեն 100 դոլարի սահմանագիծը: Սակայն մի շարք փորձագետներ դա լավատեսական սցենար են համարում, նկատի ունենալով, որ Իրանի շուրջ ճգնաժամի հետագա սրացումը ցանկացած պահի կարող է նավթը 100 դոլարից էլ թանկացնել: Նույն փորձագիտական գնահատականներով, եթե հանկարծ սկսվի Իրան-Իսրայել ռազմական բախում, օրակարգ կգան միանգամայն այլ գնային սցենարներ՝ արդեն խոսքը կգնա 1 բարելի դիմաց 200, 300 դոլարից եւ ավել:

Ռուսաստանը Թուրքիային 1 մլրդ դոլարի չափով գազի զեղչ է տրամադրել. Էրդողան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА