ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հուսով եմ՝ Հայաստանում այս տարի ոչինչ չի փոխվել ու չի էլ փոխվի». Մարգարիտա Սիմոնյան

09.05.2018 23:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Հուսով եմ՝ Հայաստանում այս տարի ոչինչ չի փոխվել ու չի էլ փոխվի». Մարգարիտա Սիմոնյան

Անդրադառնալով մայիսի 9-ին՝ հաղթանակի օրվան, «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր, 2010-2012 թթ. ՌԴ Հանրային պալատի երկրորդ կազմի անդամ, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ, 2012 թ. հունվար-մարտ ամիսներին նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում գործող «Ազգային շտաբի» անդամ, հայտնի լրագրող ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախորդ տարի մայիսին Տիգրանի (նկատի ունի ամուսնուն՝ կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար Տիգրան Քեոսայանին) ընկերները մեզ համար կազմակերպել էին ճոխ ուղեւորություն դեպի Հայաստան, որպեսզի այն ինձ ցույց տային: Մինչ այդ ես Հայաստանում եղել էի ընդամենը մեկ անգամ` Վ. Պուտինի հետ գործուղման ժամանակ, եւ շատ բան չկարողացա տեսնել:  Հաղթանակի օրը մենք նստել էինք հյուրանոցի նախասրահում եւ լսում էինք հաղթանակի երգերը: Մեզ ձայնակցում էին ռուս զբոսաշրջիկներն ու հյուրանոցի անձնակազմը»:

​​​​​​​Նոր զուգերգ՝ Հակոբ Հակոբյանից եւ Արմեն Հովհաննիսյանից (Պրեմիերա)

Մ. Սիմոնյանը հիշում է, որ բոլորովին երիտասարդ մի հայ տղա մատուցող այդ ժամանակ զարմացրել է իրեն իր ռուսերենի իմացությամբ. «Նրան խրախուսելու համար ասացի՝ Դուք այնքան լավ գիտեք ռուսերենը: Ինքն էլ պատասխանեց՝ իսկ ինչո՞ւ չպետք է իմանայի: Հուսով եմ՝ այս տարի Հայաստանում ոչինչ չի փոխվել ու չի էլ փոխվի»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА