ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանը կատարում է միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած պարտականությունները. ՄԱԳԱՏԷ

09.05.2018 22:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Իրանը կատարում է միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած պարտականությունները. ՄԱԳԱՏԷ

Թեհրանը կատարում է ավելի վաղ 6 երկրի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրի շրջանակներում ստանձնած իր պարտականությունները: DW.com-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:

«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը «մեծ ձեռքբերում» է դարձել, որը թույլ է տալիս վերահսկել Իրանի միջուկային ներուժը», - ասվում է Ամանոյի հայտարարության մեջ:

Գործակալությունը հիշեցնում է, որ վերահսկում է Թեհրանի ստանձնած պարտավորվածությունների իրագործման ընթացքը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրահանգների համապատասխան:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր երկիրը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային գործարքից և մտադիր է կրկին պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ:

Իրանը պատրաստ է միջոցներ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА