ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ-ն դոլարից հրաժարվո՞ւմ է

08.05.2018 21:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն դոլարից հրաժարվո՞ւմ է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Պետդումայում ելույթ ունենալով Դմիտրի Մեդվեդեւի վարչապետ ընտրվելու կապակցությամբ, հայտարարել է. որ եկել է ռուսական տնտեսությունը դոլարային կախվածությունից տարանջատելու ժամանակը: «Սկզբունքորեն ես համաձայն եմ: Չէ որ դա ընդամենը դոլարից պոկվել չի նշանբակում: Խոսքը մեր տնտեսական սուվերենության անհրաժեշտության մասին է, եւ դա միանգամայն ճիշտ է»,- հայտարարել է ՌԴ նախագահը: Ավելին, ՌԴ նախագահն ակնարկել է նաեւ նավթի վաճառքը եւս դոլարից տարանջատելու հեռանկարի մասին. «Նավթը բորսայում վաճառվում է դոլարով: Եվ իհարկե, մենք մտածում են, թե ինչ կարելի է անել, որ ազատվենք այդ բեռից...»:

Վարչապետը խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը

Ի դեպ, նավթը դոլարից տարանջատելու մասին քանիցս հայտարարել է նաեւ նավթային մեկ այլ հզոր երկիր՝ Իրանը: Նավթի ամենախոշոր գնորդներից մեկն էլ՝ Չինաստանը փորձեր է ձեռնարկում՝ նավթի բորսային գործարքներում յուանի կիրառման մասին: ՄԻ շարք լուրջ փորձագետներ մին այս էլ էին գնահատում, որ եթե միայն հիշատակված երկրները նավթի համաշխարհային շուկայում դոլարից հրաժարվելու կուրս վերցնեն, դա լրջագույն հարված կդառնա «նավթադոլար» գաղափարին եւ դոլարի համաշխարհային հեղինակությանը: Եվ ահա ՌԴ նախագահի հայտարարությունն ակնարկ է, որ այդ գործընթացի մեկնարկը տրվում է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА