ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

08.05.2018 23:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱՐԴԵՆ ՍԿՍԵՑԻՆ ՆԻԿՈԼԻՆ ԾԱԽԵԼ

Ըստ Առեւտրաարդյունաբերական պալատի` այս օրերին Հայաստանում ամենածախվող ապրանքը Նիկոլ Փաշինյանի պատկերով մայկա, բրիլոկ, գլխարկ եւ այլ ապրանքատեսակներն են:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԲԱՑ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ ԱՌԵՎՏՈՒՐ (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԵՊՀ ԴԻՊԼՈՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ԵՊՀ ուսխորհրդի` ռեկտոր Արամ Սիմոնյանը փորձում էր Նիկոլ Փաշինյանի վրա դիպլոմ ծախել, բայց գնի մեջ այդպես էլ չբարիշեցին:

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Հանրային գրադարանից հայտնում են, որ հետեւելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական քայլերին, պարզվել է, որ «Ոսկե ձկնիկ» հեքիաթը չի կարդացել:

 

 

 

ՈՎ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ

Նիկոլին օրոք ի՞նչ ընդդիմություն է լինելու ԲՀԿ-ն:

o   Ա- թավշյա

o Բ- պուպուշ

o Գ- հնազանդ

o Դ- խելոք

 

ՀԱՐՍԱՆԻՔ ՄԱԼԻՆՈՎԿԱՅՈՒՄ (ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ` «ԵՍ ՆԻԿՈԼԻՆ ԵՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Опять власть меняется..?

 

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ (ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՑ` «ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՐԵՎՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Высоко сижу - далеко гляжу. Не садись на пенёк, не ешь пирожок!

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (ԲՀԿ-Ն ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ` ԱԺ ՆԻՍՏԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԻ ՄԱՍԻՆ)

– Իջել էր ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը:

 

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԺՈՂՈՎՐԴԻՆ ՔՑԵԼՈՒ ԵՆ

Ըստ քաղտեխնոլոգների` արտահերթ ընտրությունների արդյունքն էլի նույնն ա լինելու, ուղղակի ժողովրդին որպես ընտրակաշառք տրվող տաս հազար դրամական հատկացումներն էլ չեն լինելու:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА