ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ

08.05.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ  ՃԳՆԱԺԱՄԸ

Հեղափոխությունը` հեղափոխություն, սակայն, բնականաբար, պետք է արժանավայել նշենք եւ հաղթանակի օրը: Չէ՞ որ պատահական չէ, որ այդ օրով ավարտվեց ե՛ւ Մեծ հայրենականը, ե՛ւ ազատագրվեց Շուշին: Մեկը մյուսի շարունակությունն է, քանզի արժանավայել ռազմիկներ ունենալը ազգի առողջության կարեւոր նախապայմաններից մեկն է: Եվ մեր պապերի հերոսական մասնակցությունը Մեծ հայրենականին, ազգին հաղորդեց այն շունչը, որի շնորհիվ այնուհետ եղավ ե՛ւ հաղթանակը Արցախյան պատերազմում, ե՛ւ 2016-ի քառօրյա պատերազմի հերոսությունը:

ԺԻԼԵՏԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

 

ԱՅՍՕՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ ՎԱՐՉԱՊԵՏ

Մեր անմահների գնդի ե՛ւ Երկրորդ աշխարհամարտի, ե՛ւ 2016-ի ռազմիկների դեմքերը մեկ անգամ եւս կոչված են հիշեցնելու, որ թշնամին քնած չէ, ուստի քաղաքական ճգնաժամը շուտափույթ հանգուցալուծման կարիք ունի: Անշուշտ, շատ լավ է, որ հաջողվեց խուսափել փողոցային արյունոտ բախումներից, եւ դա պետք է ամրագրվի իշխանության բացակայության վիճակին վերջ տալով: Սկզբունքորեն հարցին լուծում տրվել էր ՀՀԿ-ի կողմից, մայիսի 2-ի երեկոյան, իսկ դրա լիարժեք ձեւակերպումը եղավ մայիսի 7-ին` ՀՀԿ ԳՄ, իսկ այնուհետ խմբակցության նիստով: Այդ նիստերը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ արձանագրեցին, որ ՀՀԿ-ն մնացել է միասնական, եւ ընդունվել է միասնական որոշում, որ խմբակցությունը անհրաժեշտ քանակի քվեներով ապահովելու է Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը: Ընդ որում, որոշվելու է նաեւ, թե քանի քվե է տրվելու, եւ անհատապես ովքեր են կողմ քվեարկելու:

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓԸ

ԱԺ ճեպազրույցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, ապա ՀՀԿ-ն կդառնա ընդդիմություն` լինելով մեծամասնություն ԱԺ-ում:

«Քաղաքականության մեջ մտնողը եթե որոշել է, որ ամբողջ կյանքում իշխանություն պետք է լինի, ուրեմն քաղաքականության մեջ չի մտել: Բնականաբար պատրաստ ենք, եւ եթե մենք քաղաքական դիրքորոշումը պահպանելով գնում ենք այդ ճանապարհով, ուրեմն պատրաստ ենք նաեւ ընդդիմություն լինել: Մենք, ի տարբերություն նախորդ ընդդիմության, պատրաստ ենք դրականը տեսնելու, իսկ բացասականը` քննադատելու բանակցային սեղանի շուրջ»,- ասաց նա:

Հարցին, թե կլինեն արմատական, թե  կառուցողական ընդդիմություն, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ երբ կլինի ծրագիր, ՀՀԿ-ն իր քայլերը կկարգավորի ըստ այդմ: Հարցին, թե պատրաստ են արտահերթ ընտրությունների գնալ, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ քաղաքական զարգացումներին զուգընթաց, իրենք պատրաստ են որոշում ընդունել: Դիտարկմանը, թե «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծիք է հայտնել, որ ՀՀԿ-ն կողմ  կքվեարկի Փաշինյանի կառավարության ծրագրին, հակառակ դեպքում նույն ճգնաժամային փուլում կհայտնվենք, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես եմ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, ոչ թե Էդմոն Մարուքյանը»: Հարցին, թե ճիշտ է, որ վաղը Փաշինյանի օգտին քվեարկելու են օլիգարխ ուժերը, Բաղդասարյանը նշեց, որ այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստ է նախատեսված, նաեւ` խմբակցության:

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ, «ՋԱՐԴՈՂ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ» ԵՎ ԱՅԼՔ

«Բոլոր որոշումները կլինեն քաղաքական որոշման արդյունքում, համոզված եղեք` շեղումներ չեն լինի»,- ասաց նա:

Սակայն պարզվում է, որ ԱԺ ընդդիմությունը կարող է բաղկացած լինել ոչ միայն բացառապես ՀՀԿ-ից: Այսպես, դեռ ուրբաթ օրը լրատվական դաշտում հայտնվեց ոչ պաշտոնական տեղեկատվություն, որ Ծառուկյան դաշինքը չի մասնակցելու կառավարության ձեւավորմանը եւ լինելու է ընդդիմություն: Պաշտոնապես դա ոչ հաստատվել, ոչ հերքվել է, սակայն, եթե այդպես լինի, ապա կստացվի, որ կառավարությանն ընդդիմադիր կլինի գրեթե ամբողջ խորհրդարանը: Քաղաքագիտությանը հայտնի է այնպիսի երեւույթ, ինչպիսին է փոքրամասնության կառավարությունը, եւ այդպիսի բան երբեմն պատահում է խորհրդարանական համակարգի շրջանակում, որը սակայն կոնկրետ մեր իրավիճակում շատ յուրահատուկ դրսեւորում կարող է ունենալ: Սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փոքրամասնության կառավարություն կլինի, անգամ, եթե ՀՀԿ-ն լինի միակ ընդդիմությունն ԱԺ-ում:

 

ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ

Անշուշտ, տարբեր սցենարներ կլինեն կախված նրանից` արդյո՞ք ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին: Խոշոր հաշվով, դրանից է կախված` կլինեն արտահերթ ընտրություններ, թե` ոչ: Սակայն, օրինակ, ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը մատնանշել է նաեւ այնպիսի ռիսկեր, որոնց գրեթե ոչ ոք ուշադրություն չէր դարձրել: Մասնավորապես` ԲՀԿ-ի հետ համագործակցելը ոչ մի կերպ չի համատեղվում օլիգարխիկ համակարգն ապամոնտաժելու խոստման հետ: Արեշեւը մատնանշում է, որ եթե հանրության անխուսափելի հիասթափությունը լինի շատ արագ, դա իր մեջ պարունակում է լրացուցիչ ռիսկեր: Իսկ հիասթափության հիմքերը դրվել են դեռ հանրահավաքային հարթակից հնչած խոստումներում: Զորօրինակ, անիրագործելի են սոցիալ-տնտեսական խոստումների զգալի մասը, բացարձակ անիրագործելի են վարկային տոկոսները ներելու խոստումը, կան նաեւ այլ խոստումներ: Եվ հրապարակ եկող խանդավառ զանգվածը դժվար թե այդ խոստումները մոռանա, եւ ամեն ինչ չէ, որ հնարավոր է բարդել «նախորդ հանցավոր ռեժիմի» վրա: Ինչեւէ, քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման կարեւորագույն բաղադրիչը Հաղթանակի տոնի նախօրեին լինելու է: Երկիրն ունենալու է վարչապետ, իսկ հետագա քայլերը խորհրդարանի պատերից ներս տեղափոխելը եւ փողոցում հնարավորինս քիչ լուծումներ տալը դառնում է կարեւոր հրամայական:

ՔԱՆԻ՞ ՏԻՐՈՋ ԾԱՌԱ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

ՇԱԲԱԹՎԱ ԽՈՍՔ

Այսօր ԱԺ-ում Փաշինյանի առանցքային դաշնակիցը խոշոր ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանն է եւ նույնանուն բլոկը: Դա լիովին բնական է, սակայն պակաս համոզիչ է դարձնում «օլիգարխիկ համակարգը կոտրելու» մասին կարգախոսները եւ յուրաքանչյուր այլ պաթոս, որը կարելի էր համարել իսկական հեղափոխական: Այսօրվա մարտավարական եւ ապագա հնարավոր դաշնակիցներն անխուսափելիորեն պահանջելու են իրենց բարյացակամության համար վճար, եւ դրա հետ կապված` ես մեծապես կարեւորում եմ, որ ներկայիս զգացական էյֆորիան շատ շուտով չփոխարինվի դառը հիասթափությամբ, ինչպես որ արդեն տեղի է ունեցել Հայաստանի նորագույն պատմությունում    :

ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА