ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը իջեցրել է ապառիկ վարկերի տոկոսադրույքները և բարելավել է վարկերի տրամադրման պայմաններ

08.05.2018 15:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը իջեցրել է ապառիկ վարկերի տոկոսադրույքները և բարելավել է վարկերի տրամադրման պայմաններ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցրել է ապառիկ վարկերի փաստացի (էֆեկտիվ) տոկոսադրույքները, այդպիսով առաջարկելով իր հաճախորդներին վարկեր ոչ միայն իջեցված տոկոսադրույքներով, այլ նաև դրանց հանդեպ կիրառվող իջեցված միջնորդավճարներով:

Վարկերի սառեցման կամ տոկոսադրույքների իջեցման մասին երբեւիցե չի խոսվել. մանրամասնում է Արթուր Ջավադյան

Այժմ վարկը կարող է տրամադրվել նաև չգրանցված եկամուտներով հաճախորդներին:

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր խանութներից, կարող են ձևակերպել շահավետ պայմաններով ապառիկ (տարբեր գործընկեր-խանութներում գործում են վարկավորման տարբեր պայմաններ).

* Վարկի առավելագույն գումար` մինչև 1.5 մլն. ՀՀ դրամ

* Վարկի տոկոսադրույք` սկսած 0%-ից

* Կանխավճար` 0%

* Վարկի ժամկետ` մինչև 60 ամիս

* Վարկի սպասարկման ամսական միջնորդավճար` սկսած 0%-ից

 

Վարկը ձևակերպվում է.

* տեղում` առանց Բանկ այցելության անհրաժեշտության;

* հաշված րոպեների ընթացքում;

* փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացմամբ` անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):

Վարկը ստանալու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձիք: ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկը կարելի է ձևակերպել Հայաստանի ողջ տարածքում գտնվող Բանկի ավելի քան 350 գործընկեր առևտրային կետերից՝ կենցաղային տեխնիկա, կահույք, շինանյութ, բջջային հեռախոսներ և այլն գնելիս:

ՎՏԲ-Հայաստան Բանկում ապառիկ վարկերի պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքից կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА