o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զլատան Իբրահիմովիչի թիմը երրորդ անընդմեջ պարտությունն է կրել

06.05.2018 13:18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Զլատան Իբրահիմովիչի թիմը երրորդ անընդմեջ պարտությունն է կրել

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Հյուսթոնը» սեփական հարկի տակ ընդունել է «Լոս Անջելես Գելեքսիին» և 3:2 հաշվով հաղթանակ է տարել:

 

Խաղի երկրորդ րոպեին հաշիվը բացել է «Հյուսթոնի» Ալեխանդրո Ֆուենմայորը, հյուրերը հաշիվը հավասարեցրել են 39-րդ րոպեին «Բարսելոնայի» նախկին հարձակվող` Ջովանի դոս Սանթոսի ջանքերով:

Վալենտինա Մատվիենկոն երրորդ անգամ ընտրվեց ՌԴ Դաշնության խորհրդի ղեկավար

 

Ընդմիջումից անմիջապես հետո տանտերերի կիսապաշտպան Ռոմել Կիոտոն առաջ է մղել իր թիմին:

 

«Գելեքսին» 85-րդ րոպեին դարձյալ հավասարեցրել է հաշիվը Օլա Կամարայի ջանքերով, սակայն հանդիպման վերջին րոպեին «Հյուսթոնը» հաղթանակ է կորզել` Ռոդրիգեսի խփած գոլի շնորհիվ:

 

«ԼԱ Գելեքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, սակայն արդյունավետ գործողություններով աչքի ընկնել չի կարողացել:

 

Սա իր թիմի երրորդ անընդմեջ պարտությունն էր, որն այս պահին մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА